«Մարտի 1-ի գործով շուրջ 120 մլն դրամի վարձատրություն է բաժանվել մայրաքաղաքում տեղակայված զինծառայողներին». Արթուր Դավթյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

«Մարտի 1-ի գործով շուրջ 120 մլն դրամի վարձատրություն է բաժանվել մայրաքաղաքում տեղակայված զինծառայողներին». Արթուր Դավթյան

20:49 16.05.2019

«Ակնհայտ հարց է ծագում՝ իրենց պաշտոնական պարտականությունները, ըստ իրավաչափ հրամանի կատարած, զինծառայողներին ցուցակով ոչ պետական միջոցներից վարձատրություն տալու տրամաբանությունը որն էր, իսկ գործով օբյեկտիվ տեղեկություններ են ձեռք բերվել, որ գործով մյուս մեղադրյալների հրամաններով շուրջ 120 մլն դրամի վարձատրություն է բաժանվել մայրաքաղաքում տեղակայված զինծառայողներին»,- այսօր դատարանում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նա խոսեց մարտի 1-ի այլ գործողությունների մասին, որոնցով հիմնավորվում է իրենց մեղադրանքը՝ հավելելով․

«Միջամտություն է տեղի ունեցել դատարանի գործունեության նկատմամբ, նշվում է, որ դատավորին նախագահականից զանգել և հրավիրել են, մինչ այս պահը Ռոբերտ Քոչարյանը չի պարզաբանել, թե վեճի պարզաբանման ընթացքում ինչու է դատավորը դատարան հրավիրվել: Մեկ այլ ուղղակի ցուցմունքով հաստատում է նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից ՍԴ դատավորի վարքագիծը կանխորոշող պահանջը, որի արդյունքում այդ դատավորը չի մասնակցում վեճի լուծմանը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղարի հետ

19:14 09.06.2025

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղարի հետ

Հունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետ

19:08 09.06.2025

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետ

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին

18:58 09.06.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին

Օրենսդրական փաթեթի նպատակը ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրությամբ նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների իրականացման 2016-2026 թվականների փուլային ազատականացման ծրագրի ապահովումն է: Այդ մասին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 9-ի նիստում: Փոխնախարարը քննարկման է ներկայացել ««Ավտոմոբիլային […] ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում

18:41 09.06.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտիի փողոց […] ...

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-ն

18:33 09.06.2025

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-ն

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ՝ դեպի Երևան ընթանալիս, Երևանի բնակիչ 37-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Պողոս Ղ.-ի վարած, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Subaru» մակնիշի ավտոմեքենային: «Subaru»-ն հարվածի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց […] ...

Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանս

18:24 09.06.2025

Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանս

Հունիսի 2-ից 4-ը Հունաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 52-րդ կոնֆերանսը: Մասնակցում էին 50 անդամ երկրների շուրջ 150 բարձրաստիճան պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին հանցավորության ոլորտում տարածաշրջանային մարտահրավերներին: Քննարկվել են եվրոպական տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, սպառնալիք հանդիսացող հանցավոր արարքներին արդյունավետ հակազդելուն վերաբերող հարցեր։ Այս համատեքստում քննարկման առարկա են դարձել նաև […] ...

BACK_TO_TOP