Թեհրանը պատերազմ չի ցանկանում. Իրանի արտգործնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Թեհրանը պատերազմ չի ցանկանում. Իրանի արտգործնախարար

15:57 18.05.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը պատերազմ սկսելու մտադրություն ու ցանկություն չունի: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

«Մենք համոզված ենք, որ պատերազմ չի լինի, քանի որ մենք չենք ցանկանում պատերազմ և որևէ մեկի մոտ չկա միտք կամ պատրանք, որ իրենք կարող են դիմակայել Իրանին տարածաշրջանում»,- ասել է այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ  պաշտպանության նախարարի պարտականությունները կատարող Պատրիկ Շանահանին ասել էր, որ իր երկիրն Իրանի հետ պատերազմ չի ցանկանում սկսել:

Իսկ մայիսի 15-ին ԱՄՆ-ն հայտարարել էր Իրանի կողմից սպառնալիքի նախանշանների մասին, որից հետո Բաղդադից ու Իրաքի տարբեր այլ հատվածներից հեռացվել էին ԱՄՆ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները: Տարածաշրջանին մոտեցվել էին ԱՄՆ ավիակիրներ ու ռազմական այլ տեխնիկա:

Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Իրանը հայտարարել էր Միջուկային համաձայնագրից մասնակի դուրս գալու մասին: Խոսքը մասնավորապես վերաբերում էր հարստացված ուրանի ու ջրի հարցերում այդ երկրի պարտավորությունների կատարման դադարեցմանը:

Իրանի ղեկավարությունը համաձայնագրի անդամ երկրներին 60 օր ժամանակ էր տվել՝ նավթային և բանկային ոլորտներում բոլոր պարտավորությունները կատարելու համար ու հայտարարել էր, որ համաձայնագրում նեևառված պարտավորությունները նորից կստանձնի այն ժամանակ, երբ այդ երկրները կատարեն իրենց բոլոր պարտավորությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

15:08 16.06.2025

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

Հունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...

SHANTNEWS

15:00 16.06.2025

SHANTNEWS

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

14:55 16.06.2025

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

14:46 16.06.2025

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

Հնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:38 16.06.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...

Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին

14:29 16.06.2025

Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...

BACK_TO_TOP