19:30 21.05.2019
Ծառահատումներ են տեղի ունեցել Գյումրիի Պարույր Սևակ 6 շենքի տարածքում: Համայնքապատկան տարածքի բարեկարգման պարտավորությունը 20 տարուց ավելի է, ինչ շենքի բնակիչներն էին ստանձնել` փոքրիկ այգի էին ստեղծել: Նախօրեին էլ տարածքում մարդիկ են հայտնվել ու մրգատու 5 ծառ կտրել: Անի թաղամասի բոլոր շենքերի տարածքում փոքրիկ կանաչ տարածքներ կան: Դրանք մշակում ու խնամում են բնակիչները: Բալենիներ, խնձորենիներ ու ծիրանենիներ … Սա Պարույր Սևակ 6 շենքի բնակիչների այգին է: Փոքրիկ տարածքը համայնքապատկան է, բայց բարեկարգման իրավունքով հանձնված բնակիչներին: Այգին ցանկապատել են ծառերը պաշտպանելու համար, բայց օրեր առաջ էլեկտրական սղոցներով տարածք եկածներին անգամ ցանկապատը չի խանգարել: Մտել են ու մրգատու 5 ծառ կտրել:
Ծառահատողները, բնակիչներին տեսնելուն պես, տարածքից հեռացել են, բայց հասցրել են նշել, որ ծառերը կտրելու համար թույլտվություն ունեն: Քաղաքապետարանից բնակիչներին պատասխանել են, թե իրենք տեղյակ չեն, իսկ իրականում ծառերը ոչ թե կտրելու, այլ էտելու թույլտվություն քաղաքապետարանը տվել է:
Բնակիչները դիմել են ոստիկանություն, վերջինս էլ գրությամբ Գյումրիի քաղաքապետարանին, արդյունքում պարզվել է, որ թույլտվություն կա։
Համապատասխան գրությունից պարզ է դառնում, որ ծառերը էտել թույլատրել են ոմն Անահիտ Մաթևոսյանի: Էտելու թույլտվությունը տրվել է ապրիլի 8-ին, իսկ այն ստացողը ծառերը որոշել է կտրել մայիսի վերջին։ Բնապահպան Գևորգ Պետրոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ սա Գյումրիում սպասարկման օբյեկտների սեփականատերերի համար ծառահատումներ կատարելու միակ դեպքը չէ։ Քաղաքի կենտրոնական հատվածում բազմաթիվ ծառեր են էտվել ու հատվել։
«Եթե քաղաքապետարանը էտի թույլտվություն է նշել, պետք է նշեր նաև, թե ինչ ժամանակահատվածում պետք է կատարվի էտը, թե ինչ սկզբունքով պետք է կատարվի, որովհետև բնակիչը պարտավոր չէ իմանալ, թե ինչպես են ծառերը էտում: Կանաչ տարածքներում Գյումրիի տեղական իշխանությունները թույլտվություններ են տալիս ծառերի էտի, տեղափոխման համար, կանաչ տարածքները տալիս են երկարաժամկետ օգտագործման, երբեմն վաճառում են, համակարգային խնդիր ունենք: Կանաչ տարածքները Գյումրիում ոչ թե կառավարվում են, այլ բառի բուն իմաստով ոչնչացվում են օրինական եղանակով, թույլտվություններով ոչնչացվում են»,- SHANTNEWS.am-ին հայտնել է բնապահպան Գևորգ Պետրոսյանը:
Կանաչ տարածքների կառավարման ծրագիր, ըստ բնապահպանի, Գյումրիում չկա։ Տարածքը կանաչ է այնքան ժամանակ, քանի դեռ բիզնես նպատակներ ունեցողները դրանով չեն հետաքրքրվում։ Իսկ թե ովքեր են հատել Պարույր Սևակ 6 շենքի տարածքի ծառերը, այժմ ոստիկաններն են պարզում։
Նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու համար։
Թե ովքեր են եղել ծառահատում կատարողները, բնակիչները ենթադրություններ ունեն: Ծառերը սկսել են խանգարել, երբ հարևանությամբ նոր սպասարկման օբյեկտ է հայտնվել:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...