13:35 21.05.2019
Մայիսի 29-ին կայանալու է Եվրասիական տնտեսական միության հինգերորդ հոբելյանական նիստը: SHANTNEWS.am-ն այդ նիստին ընդառաջ փորձեց որոշ տվյալներ ներկայացնել ԵԱՏՄ երկրներ արտահանվող և ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ապրանքային կառուցվածքի վերաբերյալ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից մեզ տրամադրեցին տվյալներ՝ ըստ երկրների:
2017-2018թթ. ԵԱՏՄ-երկրներ հիմնականում արտահանվել են հետևյալ ապրանքները.
ալկոհոլային խմիչքներ, ադամանդ, թարմ կամ պաղեցրած լոլիկ, լոլիկի մածուկ, թարմ կամ չորացրած/չամիչ/ խաղող, թարմ մրգեր /ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր/ ծխախոտ, ոսկերչական իրեր, դեղորայք, հատած ծաղիկներ, քարեր, ջրեր` բնական կամ արհեստական հանքային, գազավորված կամ չգազավորված, տեքստիլ արտադրանք:
Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն 2017-2018 թվականին հիմնականում արտահանվել են հետևյալ ապրանքները.
ալկոհոլային խմիչքներ, ադամանդ, թարմ կամ պաղեցրած լոլիկ, ձուկ` թարմ կամ պաղեցրած, թարմ մրգեր /ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր/, տեքստիլ արտադրանք, լուսավորման ջահ, լամպ:
Հայաստանի Հանրապետությունից Բելառուսի Հանրապետություն 2017-2018 թվականին հիմնականում արտահանվել են հետևյալ ապրանքները.
ալկոհոլային խմիչքներ, ոսկերչական իրեր, կշռածրարած դեղամիջոցներ, բենտոնիտ, շոկոլադ, հատած ծաղիկներ, կահույք:
Հայաստանի Հանրապետությունից Ղազախստանի Հանրապետություն 2017-2018 թվականին հիմնականում արտահանվել են հետևյալ ապրանքները.
ալկոհոլային խմիչքներ, ոսկերչական իրեր, տրիկոտաժե արտադրանք, պահածոյացված մրգեր, ընկուզեղեն, հատապտուղ, հուշարձանի և շինարարության համար մշակված քարեր, կշռածրարած դեղամիջոցներ:
Հայաստանի Հանրապետությունից Ղրղըզստանի Հանրապետություն 2017-2018 թվականին հիմնականում արտահանվել են հետևյալ ապրանքները.
կշռածրարած դեղամիջոցներ, երշիկեղեն և այլ մսամթերք, ալկոհոլային խմիչքներ, օրթոպեդիկ հարմարանքներ, ոսկերչական իրեր:
2017-2018թթ. ԵԱՏՄ երկրներից հիմնականում ներմուծվել են հետևյալ ապրանքները.
բնական և հեղուկ գազ, նավթ և նավթամթերք, ցորեն և մեսլին, ալյումին անմշակ, երկաթից հարթ գլանվածք, հրուշակեղեն, կենդանիների կեր, սև մետաղից արտադրանք, կաթնամթերք, ռետինե անվադողեր, տրակտորներ, թուղթ, չորացրած լոբազգի բանջարեղեն, կոշկեղեն, լամպ, լուսարձակ:
Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնությունից 2017-2018 թվականին հիմնականում ներմուծվել են հետևյալ ապրանքները.
բնական և հեղուկ գազ, նավթ և նավթամթերք, ցորեն և մեսլին, ալյումին անմշակ, հեռախոսային ապարատներ, բուսական ձեթ, շոկոլադ, երկաթից կամ չորակավորված պողպատից ձողեր:
Հայաստանի Հանրապետություն Բելառուսի Հանրապետությունից 2017-2018 թվականին հիմնականում ներմուծվել են հետևյալ ապրանքները.
կաթնամթերք, ռետինե անվադողեր, տրակտորներ, թուղթ, բեռնափոխադրման համար շարժիչային փոխադրամիջոց, կշռածրարած դեղամիջոցներ, կահույք:
Հայաստանի Հանրապետություն Ղազախստանի Հանրապետությունից 2017-2018 թվականին հիմնականում ներմուծվել են հետևյալ ապրանքները.
հարթ գլանվածք երկաթից, շոկոլադ, կենդանիների կեր, սև մետաղից արտադրանք, ծխախոտի այլ պատրաստուկ և փոխարինիչ, ռետինե անվադողեր, հրուշակեղեն ալյուրից:
Հայաստանի Հանրապետություն Ղրղըզստանի Հանրապետությունից 2017-2018 թվականին հիմնականում ներմուծվել են հետևյալ ապրանքները.
չորացրած լոբազգի բանջարեղեն, կոշկեղեն, լամպ, լուսարձակ, հրուշակեղեն ալյուրից, շոկոլադ, ձեռքի օդաճնշման գործիքներ:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...