Ո՞վ է փոխել Արթիկի «Բմբուլենց ձոր» սելավատարի հունը. ի՞նչ վտանգ է սպառնում տարածքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Ո՞վ է փոխել Արթիկի «Բմբուլենց ձոր» սելավատարի հունը. ի՞նչ վտանգ է սպառնում տարածքին

21:34 26.05.2019

«Բմբուլենց ձոր» կոչվող տարածքի գերեզմանատերերի ու հարևանությամբ ապրողների վեճերը սկսվել են 2016 թվականից, իսկ 3 տարի շարունակվող վեճի պատճառը սելավատարն է, որն անցնում է անմիջապես գերեզմանների հարևանությամբ է: 3 տարի առաջ տեղի ունեցած մեծ հեղեղից հետո սելավատարի հունը փոխվել է, իսկ տեղումների ժամանակ ջուրը հոսում է գերեզմանների տակ: Գերեզմանատերերն ասում են՝  սելավատարի հունը փոխվել է տարածքի բնակիչների ձեռքով, վերջիններս էլ պնդում են հակառակը, թե հունը տեղումների հետևանքով է շեղվել: Ըստ տարածքի բնակիչների, ջուրն է մեկ գծով քարե պատնեշ կառուցել, ինչին բողոքող կողմը հավատալ չի կարող: Սելավատարի հունը ոչ միայն քարե պատնեշն է նեղացրել, այլև նույն տարածքում կառուցված անասնագոմը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում են բողոքող գերեզմանատերերը։

Գերեզմանոցի ու ձորի բարձունքից երևում է, թե ժամանակին սելավատարի իսկական հունն ինչ լայնություն ու երկարություն է ունեցել, և ինչ ուղղությամբ է  հոսել ջուրը, քանի դեռ հունը չէին փոխել: Ջուրն էլ իր ճամփան գտել է, հոսում է դեպի գերեզմանատարածքներ, ինչի հետևանքով հիմքերն են բացվել։ Վիճակն ավելի է բարդանում տեղումնառատ օրերին:
Բողոքը հասել է Արթիկի քաղաքապետարան: Քաղաքաշինության բաժնի մասնագետներով մի քանի անգամ եկել են տարածք, չափ ու ձև արել ու արձանագրել, որ սելավատարի հունը փոխել են մարդիկ, այսինքն՝ հունը նեղացրել են շինություն կառուցելու հաշվին, ու դա արել են դեռ 2000 թվականին՝ առանց քաղաքապետարանի թույլտվության։
Սա միակ օրինակը չէ, սելավատարների հունի հաշվին անթույլատրելի կառուցապատումներ այլ հատվածներում էլ կան, բայց քաղաքաշինութան բաժինը չի ձեռնարկում դրանց քանդում: «Բմբուլենց ձորի» այս տարածքում 2016 թվականի Արթիկի ջրհեղեղից հետո ամբողջական մաքրման ու պատնեշների կառուցման աշխատանք չի տարվել: Պարզվում է՝ աշխատանքների առաջին փուլն էլ շինարարն անավարտ է թողել: Արթիկի երկու սելավատարների մաքրման գործը վերահսկելու լիազորություն քաղաքապետարնը չի ունեցել, շինարարն էլ արել է այն, ինչ իրեն նախագծով ներկայացրել է պատվիրատուն է, այսինքն՝ ՀՀ ջրային կոմիտեն։ Արդյունքում քաղաքապետարանը աշխատանքների ավարտական ակտը չի ստորագրել:
Շինարարի ոչ միայն թերի, այլև կիսատ թողած աշխատանքի հետևանքներից է նաև այն, որ քաղաքի հին գերեզմանատունը տուժում է ջրի հոսքից: Սելավատարի հունը փոխել հնարավոր կլինի, երբ աշխատանքների համար երկրորդ փուլով կառավարությունը որոշի գումար հատկացնել: Այս ընթացքում համայնքը մեկ այլ ծրագրով էլ դիմել է  Բնապահպանության նախարարությանը։ Այն դարձյալ առնչվում է սելավատարների մաքրմանը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

11:29 04.08.2025

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...

BACK_TO_TOP