Սա աննախադեպ ցինիզմ է դատարանի կողմից. Վահե Գրիգորյանը՝ Մարտի 1-ի գործը կասեցնելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Սա աննախադեպ ցինիզմ է դատարանի կողմից. Վահե Գրիգորյանը՝ Մարտի 1-ի գործը կասեցնելու մասին

18:15 21.05.2019

վահե գրիգորյան մարտի 1

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների պաշտպան, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մարտի 1-ի գործը կասեցնելու դատական որոշմանը: Նա գրել է.

«Սիրելի ընկերներ

Դուք արդեն տեղեկացված եք, որ դատավոր Դ․ Գրիգորյանը 20/05/2019թ․-ին որոշել էր կասեցնել «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների» գործի վարույթը՝ ՍԴ դիմելու համար։ Անտեսում եմ այս պահին նման որոշման՝ արդեն իսկ բարձրաձայնված ընթացակարգային խախտման մասին։

Երեկ, հրապարակել էի սույն գործով տուժողների դիրքորոշումը՝ այս որոշումը բողոքարկելու մասին։ Չնայած որոշումը դեռ չեմ ստացել, սակայն Datalex իրավական տեղեկատվական համակարգում առկա որոշման տեքստի հիման վրա աշխատում էի այս որոշման դեմ վերաքննիչ բողոքի վրա՝ մի շարք նյութական և ընթացակարգային իրավունքների խախտումների, քրեական դատավարության օրենսգրքի կոպտագույն մի շարք խախտումների հիմքով։

Եվ, քիչ առաջ, զանգահարելով դատավոր Դ․ Գրիգորյանի ընդունարան, ճշտելու համար, թե արդյոք բողոքարկման ենթակա որոշումն ուղարկված է ինձ և տուժողներին, հընթացս, համոզվելու համար, որ մենք այլ անակնկալ չենք ունենալու, հետաքրքրվեցի, թե արդյոք դատարանը, հարգելով կողմերի՝ այս հիմքով գործը կասեցնելու մասին որոշման բողոքարկման իրավունքը (ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 3-րդ մաս), սպասում է բողոքարկման մեր իրավունքի իրականացմանը։

Դատավոր Դ․ Գրիգորյանի ընդունարանից տեղեկացա, որ բողոքարկման ենթակա և դեռ չբողոքարկված որոշումն ԱՐԴԵՆ ԻՍԿ ի կատար է ածվել և ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ (բոլոր հատորներով) ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ՝ ապօրինաբար և քրեական դատավարության կանոնների կոպտագույն խախտումներով դատավարության բոլոր կողմերին զրկելով այն բողոքարկելու հնարավորությունից։

Քրեական գործն իր ողջ նյութերով հանդերձ ՍԴ ուղարկելով մեր բողոքարկման իրավունքը, փաստացի, այլևս դադարել է, քանի որ առանց քրեական գործի նյութերի, վերաքննիչ քրեական դատարանը մեր բողոքը լսել չի կարող։

Մյուս կողմից, ՍԴ-ն իրավասու չէ դատավոր Դ․ Գրիգորյանի որոշմամբ գործի քննություն սկսել, քանի որ, հակառակ դեպքում, հենց իր որոշմամբ է խախտելու տուժողների բողոքարկման իրավունքը։ Բայց դեռ կերևա, թե այս գործն ինչու է այսպիսի շտապողականությամբ հասել ՍԴ։ Եվ դա կերևա հենց ՍԴ կողմից գործով քննության մասին որոշումից։ Մի բան փաստված է, որ մի շարք նյութական և դատավարական իրավունքի խախտումներով դատավոր Գրիգորյանը բերանքսիվայր և ամեն գնով «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների» գործը սրընթաց հասցրել է ՍԴ։ Սա, թերևս, աննախադեպ և ոչ պատահական շտապողականություն է ․․․

Տարօրինակ և ապօրինի շտապողականություն մի դատավորի կողմից, որը օրեր շարունակ որևէ կերպ չէր ցանկանում սահմանափակել նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած դատական բեմադրությունը։ Եվ ես ոչ մի կասկած չունեմ, որ այս ապօրինությունը դատավորի կողմից թույլ է տրվել քրեական դատավարության օրենսգրքի չիմացության կամ շփոթության արդյունքում։ Սա աննախադեպ ցինիզմ է դատարանի կողմից և այստեղ, արդեն, ակնհայտորեն, սատկած առնետի հոտ է գալիս։ Փաստված։

Ավելի մանրամասն մեկնաբանություններ կներկայացնեմ հաջորդիվ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

15:21 16.06.2025

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

15:14 16.06.2025

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

15:08 16.06.2025

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

Հունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...

SHANTNEWS

15:00 16.06.2025

SHANTNEWS

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

14:55 16.06.2025

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

14:46 16.06.2025

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

Հնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...

BACK_TO_TOP