15:52 22.05.2019
Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր անդրադարձել է սիգի որսին:
«Ինչպես գիտեք, ամեն տարի մենք մեր ուսումնասիրություններն ավարտում ենք հոկտեմբեր ամսին և տարվա վերջ տալիս ենք արդյունքները: Բայց որսը շարունակվում է նաև հոկտեմբերից հետո՝ Ամանորին, Զատկին, և մեր տված թվերը կարող են տարբերվել, հատկապես գարնանը: Լավ կլիներ գարնանը ևս ճշգրտել»,- ասել է Գաբրիելյանը՝ հիշեցնելով, որ ԲՆ մտադիր է այս տարի թույլատրել որոշակի քանակի որս:
Ըստ Գաբրիելյանի՝ իրենք տվել են խորհուրդներ, թե ինչպես է պետք որսը կատարել: Խնդիրն այն է, որ այս տարի սիգի պաշարների ուսումնասիրությունների համար տենդեր չի հայտարարվել:
«Մեկնաբանությունը, որ հատկացվող գումարը բավարար չէ, ուստի ընդհանրապես պետք է չտրամադրվի, հիմնավոր չէ, կարող էինք 7 մլն տրամադրել միայն սիգի պաշարների ուսումնասիրմանը: Ինչ վերաբերում է որսին, տարվա վերջին մենք տվել ենք եզրակացությունը, որ պետք է արգելքը շարունակվի: Մինչև 1000 տոննա չհասնի, մենք գտնում ենք, որ չպետք է թույլատրվի: Եթե 150 տոննա թույլատրվի, դրա անվան տակ կսկսեն ավելին որսալ, նույն բանն է ստացվում»,- ասել է Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելով` ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է այն լուրերին, թե բնապահպանության նախարարությունը մտադիր է այս տարի պաշտոնապես թույլատրել սիգի որսը.
«2019 թվականի համար արդեն հետազոտություններն արված և տրամադրված էին: Ակադեմիայի կողմից սիգի համար տրամադրված է պիլոտային 150 տոննա, որ կարող ենք որսը հայտարարել: Բայց կրկին ես ուզում եմ, որպեսզի մենք ազնիվ լինենք, սիգի պաշարների հետ կապված կան որոշակի պաշարներ, բայց ինչ-ինչ պատճառներով օրինական դաշտ չի մտել: Կիսաօրինական կամ անօրինական ձկնորսությամբ զբաղվողները սիգը հենց հիմա Սևանի ավազանում վաճառում են 30, 40, 50 դրամով, չնայած, որ այդ ձուկը Երևանի ռեստորաններում վաճառվում է 2000 կամ 3000 դրամով»,- ասել է նախարարը:
Էրիկ Գրիգորյանը նաև հույս է հայտնել, որ փոփոխության արդյունքում սիգը չի վաճառվի 30 դրամով:
SHANTNEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերահսկվելու, որ հենց 150 տոննայի որս լինի, նախարարը պատասխանեց.
«Նախագիծը նախատեսում է նաև որոշակի հսկման և մոնիթորինգի գործիքներ: Մեր նպատակն այս պահին այն է, որպեսզի հասկանանք, թե կայուն օգտագործման պարագայում ինչ կարող ենք կանխատեսել: Մեր խնդիրն է, որպեսզի ձվադրման ժամանակահատվածում ընդհանրապես չլինի, որպեսզի մանրաձկան ժամանակ մանր ցանցերով չլինի և կարգավորվի»:
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...