Հուլիսի 1-15-ը Երևանը լցված է լինելու գեղեցկության շնչով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+30.09 oC

Հուլիսի 1-15-ը Երևանը լցված է լինելու գեղեցկության շնչով

14:42 22.05.2019

«Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող համահայկական գեղեցկության մրցույթն  այս տարի առաջին անգամ անցկացվելու է նոր ձևաչափով՝ որպես մրցույթ-փառատոն: Այս մասին այսօր «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի ներկայացուցիչներն ասուլիսի ժամանակ տեղեկացրել են, ինչպես նաև պատմել են գեղեցկության մրցույթի շրջանակներում սպասվող իրադարձությունների ու միջոցառումների մասին:

«Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի խորհրդի նախագահ Գոհար Հարությունյանը նշեց, որ նման մրցույթները շատ լավ հնարավորություն են ընձեռում տարբեր երկրներում ներկայացնել Հայաստանը, մշակույթը տեսարժան վայրերը և նման կերպ աջակցել զբոսաշրջության զարգացմանը:

«Շատ է քննարկվում այն հարցը, թե մի՞թե  գեղեցկուհիները չեն կարող վիրահատված լինել կամ շպարով ներկայանալ: Մենք առաջնորդվում ենք միջազգային մրցույթների սահմանած չափանիշներով, այսինքն` այն, ինչ իրենք թելադրում են, մենք նույն կերպ փորձում ենք պահպանել օրենքները: Խոսում ենք չափանիշներից և անդադար լսում ենք այնպիսի արտահայտություններ, որոնք վերաբերում են զուտ ֆիզիկական գեղեցկությանը, բայց ամբողջ աշխարհում արդեն կարևորում են հոգևոր արժեքները: Այսինքն` կարևոր է, թե հաղթելուց հետո գեղեցկուհին ինչպես է օգտագործում իր տիտղոսը ինչ-որ մի մարդասիրական գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու համար»,- ասել է Գոհար Հարությունյանը:

Խոսելով ձևաչափից `«Միսս Արմենիա» նախագծի ղեկավար Ռուբինա Գրիգորյանը նշեց, որ այս անգամ ընտրել են փառատոնային ձևաչափը, և այն տևելու է հուլիսի 1-ից մինչև 15-ը:

«Այս օրերին մեր քաղաքը լցված է լինելու գեղեցկության շնչով: Լինելու են 4 առանձին միջոցառումներ, որոնց ընթացքում ընտրվելու են «Միսս տաղանդ», «Միսս սպորտային գեղեցկուհի, «Միսս թոփ մոդել» և «Միսս ինտելեկտուալ» գեղեցկուհիները»,- ասել է Ռուբինա Գրիգորյանը:

Նշենք, որ «Միսս աշխարհ» համահայկական մրցույթը կկայանա հուլիսի 15-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հաղթողը Հայաստանը  կներկայացնի Թաիլանդում կայանալիք «Միսս աշխարհ» միջազգային մրցույթում: Իսկ «Միսս տիեզերք» համահայկական մրցույթը կկայանա հուլիսի 9-ին Գյումրու «Սև բերդ» ամրոցում, որի հաղթողը Հայաստանը կներկայացնի «Միսս տիեզերք» միջազգային մրցույթում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետ

00:30 07.08.2025

NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսում է անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարից, […] ...

Հայ շախմատիստների արդյունքները «Batumi Municipality Cup-2025» միջազգային մրցաշարում 7 խաղափուլից հետո

00:18 07.08.2025

Հայ շախմատիստների արդյունքները «Batumi Municipality Cup-2025» միջազգային մրցաշարում 7 խաղափուլից հետո

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «Batumi Municipality Cup-2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդարացիայից: 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով ունի 6 միավոր։ «B» խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը: «C» խմբում 6.5 […] ...

Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել է

00:09 07.08.2025

Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 6-ին, ժամը 18։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին, […] ...

Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր. Ավինյան

23:59 06.08.2025

Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր. Ավինյան

Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան, անկախ տարածքից և բնակիչների թվից, պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր ՝ կանաչապատ գոտիներով և հանգստի հարմարավետ պայմաններով: Այս մասին Ֆոյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նուբարաշենում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները։ Կկառուցվեն զրուցարաններ, հանգստի գոտիներ և կստեղծվեն ժամանակակից պայմաններ՝ երևանցիների առօրյան հարմարավետ դարձնելու համար»,-գրել է […] ...

Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում

23:57 06.08.2025

Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում, հայտնում է Sport24-ը։ «Զախարյանը դեռ պատրաստ չէ, և այսօր նա ընդհանուր խմբից առանձին է մարզվել։ Տեսնենք` պատրաստ կլինի՞ շաբաթ «Բորնմութի» դեմ կայանալիք խաղին, թե՞ ոչ»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Հուլիսի 28-ին նշվեց, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպանն ապաքինվել է վիրուսից […] ...

«Scania» բեռնատարը, որը բարձված էր 24 տոննա սենդվիչ-բլոկներով, Վերին Խոտանան ճանապարհին կողաշրջվել է

23:55 06.08.2025

«Scania» բեռնատարը, որը բարձված էր 24 տոննա սենդվիչ-բլոկներով, Վերին Խոտանան ճանապարհին կողաշրջվել է

Օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Գաբալու Հոսենգոլը, իր վարած «Scania» մակնիշի բեռնատարով, Վերին Խոտանան շրջանցող ավտոճանապարհին կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և […] ...

BACK_TO_TOP