Ազնավուրը և կինոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ազնավուրը և կինոն

22:12 22.05.2019

Շառլ Ազնավուրը, ում երգերը կարողացան ջնջել աշխարհի բոլոր սահմանները, հուզել սրտեր՝ անկախ ազգությունից, իր արխիվում ունի ոչ միայն երգեր, այլև 60 ֆիլմ: Առաջին անգամ նկարահանվեց 1959թ․-ին Ժորժ Ֆրանժյուի «Գլխով պատին» ֆիլմում, Իսկ Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմում գլխավոր դերից հետո հայտնի դարձավ նաև որպես դերասան:

Կրակե՛ք դաշնակահարի վրա/Tirez sur le pianiste

Ֆիլմը նկարահանվել է 1960թ․-ին, ռեժիսորը Ֆրանսուա Տրյուֆոն է, դերերում՝ Մարի Դյուբուա, Նիկոլ Բերժե:

Գլխավոր հերոսը Էդվարդ Սարոյանն է, որը կնոջ մահից հետո կարծում էր՝ չի կարողանա ապրել այնպես, ինչպես նախկինում էր ապրում: Սարոյանը փոխում է իր անունը՝ դառնալով Շարլի Կոլեր և աշխատանքի է անցնում մի սրճարանում: Այնտեղ նա սիրահարվում է Լենա անունով  կնոջ, սակայն միևնույն ժամանակ անտարբեր չի անցնում հարևանուհու՝ մարմնավաճառուհի Կլարիսայի կողքով:

Թվում է, թե Շարլը համակերպվել է իր նոր իրականության հետ և երջանիկ է, սակայն…

https://www.youtube.com/watch?v=tjd6Eg9APAs

Թիթեղյա թմբուկ/Die Blechtrommel

Ֆիլմը նկարահանվել է 1979-ին: Ռեժիսորը Ֆոլկեր Շլյոնդորֆն է, դերերում՝ Դեյվիդ Բենեթ, Մարիո Ադոլֆ…

Այս ֆիլմի դեպքերը տեղի են ունենում Գդանսկում՝ Լեհաստանում: 12 տարեկան Օսկարն իր սեփական աչքերով ականատես է լինում, թե ինչպես է Գդանսկը հողին հավասարվում: Պատերազմի  ականանատես լինելը անհետևանք չի մնում. Օսկարը հիասթափվում է մեծերից և որոշում է չմեծանալ…

Ի դեպ, 1979 թ. ֆիլմն արժանացել է «Ոսկե արմավենու», ինչպես նաև Օսկարի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Արարատ/Ararat

Ֆիլմը նկարահանվել է 2002թ.-ին: Ռեժիսորը Ատոմ Էգոյանն է, դերերում՝ Արսինե Խանջյան, Քրիստոֆեր Պլամմեր, Սիմոն Աբգարյան…

«Ժխտումով լի աշխարհում, ինչպե՞ս ես դու որոշում՝ ով է ճիշտ խոսում» խորագրով ֆիլմը մեծ կարևորություն է ներկայացնում հատկապես հայերիս համար. այն անդրադարձ  է 1915 թ. Հայոց Մեծ ցեղասպանության իրադարձություններին: 18-ամյա տղայի կյանքը փոխվում է, երբ նա իմանում է մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին: Այս ֆիլմում մեծանուն հայի մասնակցությունը այն ավելի ճանաչելի դարձրեց:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

BACK_TO_TOP