Գվադար նավահանգիստը կարող ենք կապել Թուրքիայի հետ. Իրանի արտգործնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Գվադար նավահանգիստը կարող ենք կապել Թուրքիայի հետ. Իրանի արտգործնախարար

21:21 24.05.2019

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցներին և Պակիստանի Գվադար նավահանգիստը Թուրքիայի հետ կապելու հնարավորությանը, հայտնում է Ermenihaber-ը :

Զարիֆն անհրաժեշտություն է համարել, որ բոլոր երկրները պայքարեն ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ, քանի որ դրանք թիրախավորում են միջազգային կարգը:

Նախարարը նշել է, որ Իրանի հարավարևելյան Սիստան-Բելուջիստան նահանգում գտնվող Չաբահար նավահանգիստը և Պակիստանի Գվադար նավահանգիստը մրցակից չեն, ընդհակառակը՝ միմյանց փոխլրացնող:

ԱՄՆ-ն Աֆղանստանի համար Չաբահար նավահանգիստն ազատել է պատժամիջոցներից:

Պատժամիջոցները շրջանցելու համար Զարիֆն  ասել է.

«Կարող ենք օգտվել Գվադար և Չաբահար նավահանգիստների ներուժից: Գվադար նավահանգիստը կարող ենք երկաթգծի միջոցով և հարավ-հյուսիս միջանցքով կապել Թուրքմենստանին, Ղազախստանին, Ադրբեջանին, Ռուսաստանին և նույնիսկ Թուրքիային»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

10:52 03.08.2025

Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Oգոստոսի 3-ին, ժամը 02։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի երկրորդ հարկում (մոտ 80 քմ)։ […] ...

Հրդեհ՝ Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում․ փրկարարները տարհանել են շենքի բնակիչներինչի

10:39 03.08.2025

Հրդեհ՝ Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում․ փրկարարները տարհանել են շենքի բնակիչներինչի

Օգոստոսի 2-ին, ժամը 19:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:08-ին, մարվել՝ […] ...

BACK_TO_TOP