15:08 24.05.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի երկրի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից: Սա նշանակում է նաև, որ նա մեխանիկորեն պետք է հեռանա նաև վարչապետի պաշտոնից: Նա սակայն հայտարարել է, որ կկատարի վարչապետի պարտականությունները մինչև կուսակցության ղեկավարի նոր ընտրություններ: Թերեզա Մեյի հայտարարությանը Մեծ Բրիտանիայում սպասում էին բավական երկար ժամանակ՝ նրանից պահանջելով հրաժարական ներկայացնել՝ նկատի առնելով Բրեքսիթի հարցում նրա ձախողումը:
Երեքշաբթի օրը Բրեքսիթի մասին նոր առաջարկների հարցում հերթական ձախողումից հետո նրա կառավարությունը առավել ուժգին ճնշումների ներքո հայտնվեց:
Թերեզա Մեյն հրաժարականի մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթի և ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդի հետ հանդիպումից անմիջապես հետո: Իր հեռանալու մասին հայտարարելով՝ նա նշել է, որ խորապես ցավում է, որ այդպես էլ չկարողացավ աջակցություն ստանալ Բրեքսիթի հարցում: «Ես արել եմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի պատգամավորներին համոզեմ՝ աջակցել այդ գործարքը: Ցավոք ես չհասցրի»,- ավելացրել է Մեյը:
Լրատվամիջոցները նկատել են, որ դա ասելիս նա հազիվ է զսպել արցունքները:
Հիշեցնենք, որ Թերեզա Մեյի՝ Բրեքսիթի հարցում ներկայացրած երեք նախորդ փաստաթղթերը մերժվել էին խորհրդարանում: Նա երեքշաբթի օրը նոր առաջարկ ներկայացրեց՝ դրանում ընդգրկելով նաև Բրեքսիթի հարցով նոր հանրաքվե անցկացնելու հարցը: Այդ կերպ նա փորձում էր իր կողմը գրավել այն գործիչներին, որոնք պահանջում էին Բրեքսիթի հարցով նոր հանրաքվե անցկացնել: Չնայած դրան՝ նրա ներկայացրած բանաձևը դարձյալ չարժանացավ հավանության: Դրանից հետո՝ չորեքշաբթի օրը հրաժարական տվեց Համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լեդսոմը՝ հայտարարելով, որ այլևս չի հավատում, որ այս կառավարությունը կարող է մինչև վերջ հասցնել երկիրը ԵՄ-ից դուրս բերելու գործընթացը:
Պահպանողական կուսակցության նոր լիդերի ընտրության գործընթացը կսկսվի հունիսի 7-ից, չնայած հիմնական թեկնածուն արդեն հայտնի է՝ նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը: Նա հայտարարել է իր թեկնածությունը առաջադրելու մասին: Նման հնարավորությունը դիտարկում են նաև Համայնքների պալատի արդեն նախկին ղեկավար Անդրեա Լիդսոմը: Պոտենցիալ թեկնածուներ են համարվում նաև գործող ԱԳ նախարարն ու ՆԳՆ-ն: Պահպանողական կուսակցության նոր ղեկավարի, հետևաբար նաև կառավարության ղեկավարի ընտրության ամբողջ գործընթացը կտևի մոտ 6 շաբաթ: Մեյն այդ ընթացքում կմնա որպես վարչապետի պարտականությունները կատարող: Այդ ընթացքում նա նույնիսկ կհասցնի ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը նախատեսում է Մեծ Բրիտանիա գալ հունիսի սկզբին:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...