22:15 26.05.2019
«Հեռանկար»-ի տաղավարում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խոսելով փակ տարածքներում ծխելը արգելելու մասին օրենքի նախագծից, խոսել է նաև այն մասին, թե ինչքանո՞վ են, այսպես ասած, հաշվարկել «օբյեկտատիրոջ» բոյկոտի հանգամանքն ու ինչքանով պետք է վախենալ դրանից:
«Իրականում, մենք կարծում ենք, որ արդեն կա բավականին լայն կոնսենսուս՝ հանրային շրջանակներում, առնվազն օրենքի այն հատվածի շուրջ, որ վերաբերում է փակ տարածքներում ծխելու արգելքին: Դրա մասին է վկայում նաև այն հարցախույզը, որը ես արեցի իմ ֆեյսբուքյան էջում: Քվեարկած արդեն 7500 անձ կա: Ընդհանրապես 1000-ին, 2000-ին մոտ թվերը համարվում են ներկայացուցչական սոցիոլոգիական հարցումներ: Ես 94 տոկոս կողմ ձայն եմ հավաքել: Ռեստորանատերերի խնդիրն այն է, որ նրանք վախենում են, որ դրա պատճառով իրենք հաճախորդներ կկորցնեն: Բայց և՛ իմ հարցը, և՛ փորձը, որը արել են ներդնելուց հետո, ցույց է տվել հակառակը»,- ասել է առողջապահության նախարարը՝ բերելով ՌԴ օրինակը:
Ըստ Թորոսյանի՝ 2014 թվականին ներդրված օրենքից հետո ռեստորանային բիզնեսի եկամուտներն աճել են: Դա այն դեպքում, երբ նշված տարում ՌԴ-ն տնտեսական ճգնաժամի մեջ է եղել:
«Մարդիկ գնում են ոչ միայն մենակ, այլև ընտանիքներով: Ծխելու փոխարեն սնվում են, ավելի երկար են մնում, քանի որ օդը հաճելի է: Այսինքն՝ կա ուղիղ կապ՝ դրական իմաստով:
Ավելին, նման մի ակադեմիական արտահայտություն կա, որ ռեստորանատերերի բերանով խոսում է ծխախոտային ինդուստրիան, որովհետև ինդուստրիային լսող չկա: Իրականում մենք նրանց հետ ո՛չ համագործակցում ենք, ո՛չ բանակցում ենք, ընդհանրապես չենք շփվում, բայց ռեստորանները ուղիղ չեն ասոցացվում բիզնեսի հետ, ծխախոտային արդյունաբերության հետ և ապացուցված է, որ տարբեր երկրներում նման ձայները բարձրաձայնում են ինդուստրիայի պրովոկացիայով:
Ասում են՝ գիտեք՝ ձեր գործերը կվատանան, գնացեք, ասեք, որ դա չընդունեն: Իրականում փաստ չկա, որ վատացել է, հակառակը՝ կան փաստեր, որ լավացել է»,- հավելել է նախարարը:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...