20:30 25.05.2019
Հարևան Իրանում հայտնաբերվել է պոլիոմելիտի հարուցիչ: Հայաստանում այդ հիվանդության դեմ պատվաստումների նվազ ցուցանիշը հնարավոր է նպաստի հիվանդության տարածմանը:
ՀՀ առողջապահության նախարարությունը կանխարգելման միջոցառումներ է ձեռնարկել: Մեկ ամիս շարունակ բոլոր պոլիկլինիկաներում 18 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները պատվաստվելու են: Գյումրիի պոլիկլինիկաներ դիմողների թիվը քիչ չէ:
Նշենք, որ լիարժեք բուժում չստանալու պարագայում պոլիոմելիտ վիրուսը կարող է ախտահարել երեխայի օրգանիզմը նույնիսկ մի թեթև հիվանդանալու ժամանակ, իսկ հետևանքները ավելի բարդ են լինում, ընդհուպ հաշմանդամություն:
Սա այն հիվանդությունն է, որը փոքրիկների օրգանիզմը ախտահարելու դեպքում կարող է հանգեցնել հաշմանդամության: Մեկ ամսյա լրացուցիչ ու մասսայական պատվաստումների դիմողները քիչ չեն,Գյումրիի պոլիկլինիկաներում ակտիվություն է, բայց և կան ծնողներ, որոնք ինչպես պլանային պատվաստումների դեպքում է, սրանից էլ են հրաժարվել:
Նախ պոլիկլինիկաները հեռախոսով իրազեկում են ծնողներին, իսկ տեղում բացատրում, թե ինչու է անհրաժեշտ պատվաստումը և ինչ կանխարգելիչ նշանակություն ունի: Բայց շատ դեպքերում հորդորները ոչ բոլոր ծնողներն են ընդունում: Օրացուցային, պլանային պատվաստումից բացի՝ պոլիոմելիտի դեմ պատվաստվելու լրացուցիչ պատճառը հարևան Իրանում հայտանաբերված վիրուսն է, իսկ դրա տարածումը Հայաստանում բժիշկները չեն բացառում։
Վիրուսի դեմ պատվաստումների գալիս են հիմնականում այն երեխաները, որոնք վակցինան չեն ստացել մինչև 5 տարեկանում: Պատվաստումները պոլիկլինիկաներում հիմնականում արձակուրդային ու զբոսաշրջային սեզոնին ակտիվանում են, կանխարգելման միջոցառումներն ավելի պահանջված են դառնում։
Բժիշկները զգուշացնում են մինչև 5 տարեկան երեխաների վատառողջ լինելու, բարձր ջերմություն ունենալու դեպքում դիմել անպայման բժշկի․ և կիսատ չթողնել բուժման ընթացքը, հենց կիսատ բուժումն է նաև հանգեցնում վիրուսով ախտահարման:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...