14:45 25.05.2019
Քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խումբը, որը հաշվառում է Շիրակի, Լոռիի և Արագածոտնի մարզերի ոչ հիմնական շինությունները, այսօր հերթական նիստն է անցկացրել Գյումրիում: Նիստի ընթացքում ներկայացվել են ոչ հիմնական շինությունների նոր թվային տվյալները, համաձայն որոնց` Շիրակի մարզում կա 3253 տնակ, որից 2871-ը` Գյումրիում:
Այս թիվը, Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած նախորդ տվյալների համեմատ, ավելի է 34-ով, և հիմա հանձնաժողովը պարզելու է, թե ինչի արդյունքում է Գյումրիում տնակների թիվն ավելացել: Առայժմ վերջնական չեն կադաստրի և անձնագրային բաժինների տրամադրած տվյալները տնակներում ապրող ընտանիքների մասին:
Աշխատանքային խումբը 3 մարզերի 28 հազար անձի մասին է հարցում կատարել, բայց տվյալներ ստացվել են միայն 3253-ի համար: Կադաստրային տվյալների բազան այս կառույցը խոստացել է ներկայացնել մինչև հունիսի 15-ը: Աշխատանքային խումբը ուսումնասիրում է նաև Գյումրիում անօթևանության խնդրի լուծման առաջարկները, որոնք ներկայացրել է 2 հասարակական կազմակերպություն: Մասնավորապես, առաջարկներից մեկը վերաբերում է ոչ թե տնակների, այլ անօթևանների հաշվառմանը: Իսկ այս ուսումնասիրությունների վերջնարդյունքը լինելու է անօթևանության խնդրի լուծման տարբերակի ընտրությունը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը նշել է, որ ինքը կողմնակից է Գյումրիում բնակարանաշինական ծրագիրն:
«Իհարկե վարչապետինն է վերջնական որոշումը, բայց իմ հակվածությունը ավելի շատ սոցիալական բնակարանների ապահովումն է, որովհետև սոցիալապես գերզարգացած երկներում՝ Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, բնակչության 20 տոկոսը բնակվում է սոցիալական բնակարաններում, և դա նորմա է»,- ասել է քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:
Նա նաև խոսել է հնարավոր այն ժամկետներից, երբ հնարավոր կլինի Շիրակում, Լոռիում և Արագածոտնում լուծել անօթևանության խնդիրը: Ըստ Վերմիշյանի`այս պրոցեսը երկարաժամկետ է.
«Ֆինանսավորումը ո՞նց կստացվի, հավանաբար, կառավարությունը կգտնի համապատասխան միջոցներ գոնե ինչ-որ տարաժամկետ մի քանի տարիների, ասենք 10 տարվա ընթացքում այս հարցը լուծի: Սա շատ երկար ժամկետ է, ես կուզեի, որ մի սեզոնի մեջ լուծեինք, դա իմ երազանքն է, բայց ունենք այն, ինչ ունենք»,- նշել է Վահագն Վերմիշյանը:
Հիշեցնենք, որ 3 մարզերի ոչ հիմնական շինությունները հաշվառելու մասին որոշումը կայացվել էր 2018-ի դեկտեմբերի 7-ին՝ Գյումրիում կառավարության արտագնա նիստի ընթացքում, իսկ այս գործընթացի վերջնաժամկետ սահմանված է հունիսի 30-ը:
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...