22:47 26.05.2019
«Օրենքն ավելի շատ ուղղված է չծխողներին, քան թե ծխողներին: Մենք սրանով փորձում ենք թույլ չտալ դեռ չծխած քաղաքացիներին սկսել ծխելը: Դա շատ ավելի հեշտ է և արդյունավետ, քան 20, 30 տարվա ծխելու փորձ ունեցող քաղաքացուն ստիպել կամ դրդել, որ թողնի ծխելը»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով փակ տարածքներում ծխելն արգելող օրենքի ընդունմանը:
Ըստ նախարարի՝ պետությունն այս հարցում անելիք ունի, ավելին՝ իրենք թերացումներ ունեն այդ հարցում: Աշխատանքը պետք է սկսել ոչ թե 10, 12-րդ դասարաններից, այլ մանկապարտեզից.
«Մանկապարտեզից պետք է երեխան իմանա, որ էս սովորությունն իրեն վնաս է, և մենք պետք է ճիշտ կարծրատիպեր ձևավորենք մեր մատաղ սերնդի մեջ և թույլ չտանք, որ սխալ կարծրատիպերն այլ տեղերից սողոսկեն և ձևավորվեն նրա մտքում»,- ասել է Թորոսյանը՝ հավելելով, որ խոսքը միայն ծխախոտին, սննդին, այլև վնասակար սովորություններին է վերաբերում:
Արսեն Թորոսյանը հաստատել է, որ անչափահասներին ծխախոտ վաճառելու արգելքին վաճառողները հիմա գրեթե չեն հետևում:
«Չեմ կարող ասել, որ 100 տոկոսվ չեն հետևում, բայց ամեն դեպքում թերացում կա, որովհետև ես ինքս վերջերս շատ չեմ լինում խանութներում, բայց միգուցե ականատես եղած կլինեի»,- հավելել է Թորոսյանը ու նաև ընդգծել, որ անչափահասը ոչ միայն իր, այլև մայրիկի ու հայրիկի համար էլ չպետք է ծխախոտ գնի: Մշակույթը փոխելու արդյունքում կարող ենք առողջացման գնալ, իսկ մշակույթը գնալով փոխվում է:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...