14:15 27.05.2019
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության հետ կապված հարցը: Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) կասկածի տակ է դրել Ազարյանի գիտական ատենախոսությունը` նշելով, որ այդտեղ հատվածներ կան, որոնք արտագրված են: Հիշեցնենք, որ Ազարյանն այն դատավորն է, որն առաջին անգամ ազատ է արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հանձնաժողովն այս մասնավոր դեպքի քննարկումից բացի, փորձելու է օրենսդրական նախաձեռնություններ առաջարկել, որոնք նպաստելու են Հայաստանում գրագողության դեպքերի բացառմանը:
«Ես ինքս չեմ կարող շրջանցել պարոն Ազարյանի թեման, քանի որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնք ինձ՝ որպես հանձնաժողովի նախագահի և ԱԺ պատգամավորի, հնարավորություն չեն տալիս չխոսելու այդ մասին: Մեկ շաբաթ առաջ պարոն Ազարյանը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ ինքը հրաժարականի դիմում կներկայացնի երկու դեպքում. առաջինը, եթե վարչապետը հրաժարական տա: Եվ համացանցում սկսեցին շատ խոսել դատավորի էթիկայի, վարքագծի մասին: Մի քանի օր անց հերթական հարցազրույցում պարոն Ազարյանը նշեց, որ ԱԺ-ում՝ երեկվա երեխաները պետք է քննեն իմ հարցը, ըստ էության նկատի ունենալով մեր հանձնաժողովի պատգամավորներին և ինձ: Ես կարծում եմ, որ հարգարժան դատավորը որևէ կասկած չունի, որ ես առնվազն նույն ոճով կարող եմ իրեն արձագանքել, բայց ես զերծ կմնամ այդ մակարդակի դաշտ տեղափոխվելուց: Հույս ունեմ, որ մյուս անգամ թե՛ պարոն Ազարյանը, թե՛ մյուս դատավորները կհիշեն դատավորի էթիկայի մասին»,- ասել է գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշել է, որ այս քննարկումը կապված չէ կոնկրետ դատավոր Ազարյանի հետ: Հովհաննիսյանի խոսքերով` խնդիրը վաղուց է հասունացել, և հիմա պետք է համակարգային անդրադարձ կատարվի խնդրին:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...