Ստյոպա Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել 18-ամյա տավուշցի Լևոնին աջակցողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+24.09 oC

Ստյոպա Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել 18-ամյա տավուշցի Լևոնին աջակցողներին

00:04 29.05.2019

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, որոնք աջակցել են 18-ամյա տավուշցի Լևոնին։

«Այսօր հեռախոսով խոսեցի 18-ամյա տավուշցի Լևոնի մայրիկի հետ, խնդրեց, որպեսզի շնորհակալություն հայտնեմ բոլոր-բոլոր մարդկանց իրեն աջակցության համար՝ նյութական, բարոյական, քարոզչական ու ամեն կարգի: Երեկ ուշ երեկոյան էլ գրել էի, որ հարազատներից իմացա, որ օրվա մեջ անակնկալ հիվանդանոց է այցելել ու Լևոնին տեսակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ գեղեցկուհի Աննա Հակոբյանը:

Լևոնի մայրիկը և ընտանիքը խնդրեցին ևս մեկ անգամ խորին շնորհակալություն հայտնել նրան այդ մեծ, կարևոր ուշադրության համար: Անցած ուրբաթ կեսօրից հետո էր, երբ բժիշկները ցուցում էին տվել թանկարժեք Օկտագամ դեղորայքի ձեռքբերումն ու Լևոնի համար օգտագործումը առաջիկա 10 օրերի ընթացքում, այլապես հետո ուշ կլինի: Շաբաթ առավոտյան հարազատների անունից ում գիտեի կամ իրենք մտածում էին, նամակ գրեցի աջակցության համար: Հասցեատերերի մեջ էր նաև տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը, որը նախատեսված է ուռուցքով հիվանդ երեխաների համար:

Հիմնադրամից ցավով տեղեկացրեցին, որ կանոնադրական նպատակներից դուրս (այլ հիվանդությունների դեպքում) չեն կարող աջակցություն ցուցաբերել, որքան էլ ընդունում են, որ Լևոնը և նրա ընտանիքը աջակցության արժանի են:

Մենք էլ մեր հերթին հասկանալով տրված բացատրությունը, թեպետ մի փոքր տխրեցինք, բայց շարունակեցինք ապավինել ժողովրդական աջակցությանը: Ու եթե չլինեին մեր բոլոր հայրենակիցները, որոնք գրեթե մեկ օրվա ընթացքում՝ կիրակի կեսօրից մինչև երկուշաբթի, շուրջ 1 միլիոն հանգանակություն կատարեցին, երկրորդ օրվա հարցը դժվար էր լուծելը: Սակայն, պարզվեց, մեր գեղեցկուհի տիկին Աննան այլ հրաշք գործեց:

Որպես զինվորի մայր այցելեց գրեթե իր տղայի հասակակից ու զինվոր դառնալ պատրաստվող Լևոնին, մայրաբար զորակցեց նրան ու նրա մայր Աննային, ըստ այդմ՝ ավելի մեծ հանրային ուշադրություն բերեց: Քիչ առաջ ինձ զանգահարեց Լևոնի հորեղբայրը, աշխարհի օրհնանքը տեղալով թե՛ աջակցած բոլոր լավ, բարի մարդկանց, թե՛ տիկին Աննայի վրա, ասաց, որ հիվանդանոցին է դիմել գործարար մի ընտանիք, որի համար Տավուշն ամենևին օտար չի եղել (անունը հետո կհրապարակվի իրենց թույլտվությունն ունենալուց հետո), և ստանձնել է էական պատասխանատվություն Լևոնի բուժման հարցում:

Ես շատ մանրամասներ չգիտեմ, բայց գիտեմ, որ առաջիկա երկու օրերի դեղորայքը հիվանդանոցում առկա է: Ու առնվազն տիկին Աննան իր այցելությամբ ավելի մեծացրեց հանրային ուշադրությունը, ինչի համար նրան անչափ շնորհակալ է Դավթյանների ընտանիքը: Ու ես սիրով փոխանցում եմ իրենց և իմ երախտիքի խոսքը: Օրվա մեջ բժիշկներից ու մայրիկից հետաքրքվել եմ նաև Լևոնի վիճակով:

Երեկ մի պահ շնչառական ապարատի խնդիրներ էին եղել, բայց դրանից հետո ու այս քանի օրվա ներարկումների ֆոնին մայրն ասում է, որ Լևոնի հայացքն ավելի պարզ է դարձել, արդեն ավելի լավ է կարողանում շարժել ոտքերը, մարմինը, քան նախորդ օրերին: Բժիշկներն էլ հաստատեցին, որ առաջին օրվա համեմատությամբ առաջընթաց կա, քանի որ այժմ տարբեր մկանախմբեր գործում են:

Սա էլ երկրորդ լուրը: Վաղը Լևոնի հորեղբայը գալու է Երևան, և ես նրա հետ միասին կայցելեմ բանկ ու իր ներկայությամբ կդատարկեմ հաշվեհամարում մնացածը. նշել էի, որ առաջին օրը շտապ կանխիկացրել ենք 632.000 դրամ գումար, և հաշվեհամարի վրա կա մնացած 300.000 դրամին մոտ գումար: Հաշվեհամարից քաղվածքը և ավելին՝ հանգանակությունների ցուցակը անուն առ անուն կտեղադրեմ առանձին:

Լևոնի ապաքինումը, բժիշկների հավաստմամբ, ամիսներ է տևելու, և հասկանալիորեն, ընտանիքը հաստատ միայն սրանով ու ֆինանսներ պահանջող այս դժվարություններով չէ, որ անցնելու է: Եվ ուրախ եմ, որ կան ու կլինեն մարդիկ, ովքեր կստանձնեն այդ պատասխանատվության մի մասը: Տիկին Աննայից զատ վերստին ուզում եմ ամենամեծ շնորհակալությունը հայտնել այն մարդկանց, որոնք հավաքաբար մեկնարկը դրեցին աս ամենին՝ ապահովելով երկրորդ օրվա բուժման գումարը՝ 1 միլիոն 22 հազար դրամ: Մնացած լավ լուրերի մասին կասեմ հաջորդիվ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռյուտեն վստահ է, որ ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային ներուժը

12:35 25.06.2025

Ռյուտեն վստահ է, որ ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային ներուժը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վստահություն է հայտնել, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իսլամական Հանրապետության միջուկային ներուժը։ Ռուտտեին հարցրել են, թե արդյոք նա կվերանայի իր շնորհավորանքները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար, այն տեղեկությունների ֆոնին, որ նրանք չեն կարողացել հասնել իրենց հայտարարված նպատակներին: Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, հղում […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 24-25-ը

12:27 25.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 24-25-ը

Բացահայտվել է 98 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 16 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7 դեպք՝ հոգեկան ներգործության, 6 դեպք՝ խարդախության, 5 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ […] ...

«Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել Թբիլիսիի «Դինամոյի» հետ

12:20 25.06.2025

«Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել Թբիլիսիի «Դինամոյի» հետ

«Փյունիկը» Վրաստանում՝ ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել։ Թբիլիսիի «Դինամոյի» հետ հանդիպումը ավարտվել է 1-1 հաշվով։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի գոլը խփել է Սարգիս Մեթոյանը։ «Փյունիկը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 29-ին Վրաստանի բարձրագույն խումբը ներկայացնող «Գարեջիի» հետ։ ...

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր հյուրանոցում՝ պահելով հրազեն

12:13 25.06.2025

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր հյուրանոցում՝ պահելով հրազեն

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետապուզման բաժնի ծառայողները առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալն իրացրին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 21-ին` ժամը 16.50-ին, մայրաքաղաքի Շերամի փողոցում գործող հյուրանոցային համալիրի մի համարում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Երևան քաղաքի վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ […] ...

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները

12:01 25.06.2025

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները

Ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացվում են «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։ Մյուս ձայնագրությունները՝ այս հղումով։ ...

SHANTNEWS

12:00 25.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP