Ծառուկյանը, եթե հարկերը տված չլիներ, Ծառուկյանին կմորթեին. ԲՀԿ առաջնորդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ծառուկյանը, եթե հարկերը տված չլիներ, Ծառուկյանին կմորթեին. ԲՀԿ առաջնորդ

12:21 29.05.2019

ԱԺ լիագումար նիստի ընդմիջման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի և լրագրողների միջև բանավեճ ծավալվեց: Գագիկ Ծառուկյանը դժգոհ էր լրագրողների հարցերից, որոնց ի պատասխան` լրագրողները նշեցին, որ եթե վստահ լինեն, որ ԱԺ պատգամավորը հարկերը վճարելուն զուգահեռ է բարեգործություն անում, ապա եկամուտների մասին էլ հարցեր չեն տա, վստահության մթնոլորտ կլինի:

Նման դիտարկումից Ծառուկյանը զարմացավ, որին լրագրողները արձագանքեցին, որ նախկինում նման գնահատականներ եղել են և իրենք այդ գնահատականներն են հիմք ընդունում: Ծառուկյանը նեղսրտեց.

«Դրանք բոլորը չար մարդիկ են, նախանձ մարդիկ են: Չարող մարդը միշտ արող մարդին նախանձությունից չարախոսում ա: Արդեն քանի տարի են Ծառուկյանին ստուգում: Ծառուկյանը,  եթե հարկերը տված չլիներ, Ծառուկյանին կմորթեին: Փող են տվել, պարապած հարցեր եք տալիս»:

Լրագրողը նշեց, որ իրեն փող տալիս է խմբագիրը՝ որպես աշխատավարձ: Մյուս լրագրողներն էլ մանրամասնեցին, որ ոչ թե լրագրողն է կասկածի տակ դնում Ծառուկյանի հարկեր վճարելու հարցը, այլ նշում է, որ չկա վստահություն, քանի որ նախկին իշխանությունները նման հարցեր են կասկածի տակ դրել.

«Կասկածի տակ է դրվել նախանձությունից: Ծառուկյանն անում է, իրենք` չէ: Նայեք մի հատ, ինչի՞  են էսօր Ծառուկյանի օբյեկտները միայն ստուգում»:

Ծառուկյանը վստահեցրեց, որ այսպիսի մթնոլորտում ոչ մի լավ բան չի լինի: Մարդիկ պիտի մի քիչ բարի լինեն, գնահատող լինեն:

«Գյուղացու բերքը ցրտահարվել է, ասում ենք` հարկից ազատենք, ասում են` տենց չի կարող լինել: Բա էլ ի՞նչ լավ բան կարա լինի: Ասում են`X բյուջեն պակաս գումար կհավաքվի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

BACK_TO_TOP