18:00 29.05.2019
Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ մայիսի 27-ին Gymnasium Haaganum հեղինակավոր կրթօջախում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակներում կայացել է Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգ և ընդունելություն, որը նախաձեռնել էր Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը Diplomat Magazine-ի աջակցությամբ։
Համերգին ներկա էին Հաագայում հավատարմագրված դեսպաններ, Արդարադատության միջազգային դատարանի ղեկավարությունը, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ, արվեստի գործիչներ, գործարար շրջանակների և հոլանդահայ համայնքի ներկայացուցիչներ։
Ողջունելով հյուրերին՝ Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը շնորհակալություն է հայտնել համերգի կազմակերպմանը ներգրաված կազմակերպություններին, նշելով, որ այդպիսով հարգանքի տուրք են մատուցում Հայաստանի Ազգային հերոս և Ֆրանսիական և ֆրանկոֆոն մշակույթի լավագույն դեսպան Շառլ Ազնավուրին և նրա ժառանգությանը։
«Պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու Ազնավուրին, վերհիշում եմ նրա խոսքերը.
«Ես հարյուր տոկոսով ֆրանսիացի եմ և հարյուր տոկոսով հայ»: Այսօր հավասարապես կարող ենք հավելել՝ և հարյուր տոկոսով աշխարհի քաղաքացի: Միայն մեծ անհատականությունները կարող են համարվել աշխարհի քաղաքացիներ, նրանք, ովքեր օժտված են համաշխարհային արժեքներ կերտելու ձիրքով և որպես հպարտության խորհրդանիշ ծառայել ինչպես իրենց ծագման, այնպես էլ իրենց «ընդունած» երկրին:
Եվ եթե Ազնավուրը ճանաչվել է «Artiste du siècle»` «դարի արտիստ», եթե Ֆրանսիան նրան հռչակել է «Ֆրանսիական երգի հայր», եթե Հայաստանը նրան Ազգային հերոսի կոչում է շնորհել, ապա աշխարհասփյուռ հայերի համար նա այն այցեքարտն է, որի շնորհիվ մեզ ճանաչում են երկրագնդի տարբեր անկյուններում»,- ասել է դեսպան Բալայանը։
Հանդիսավար՝ Հաագայի «Club Amitie» ակումբի ղեկավար Դոմինիք Պետերսը (Dominique Peters) ներկայացրել է Շառլ Ազնավուրի անցած ուղին և նվաճումները երաժշտության բնագավառում, նրա մարդասիրական գործունեությունը։
Ներկաները դիտել են «Ազնավուր» հիմնադրամի կողմից հատուկ Հաագայում կայանալիք համերգի համար տրամադրված Շառլ Ազնավուրի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը։
Ազնավուրի ստեղծագործությունների կատարմամբ հանդես են եկել դաշնակահար Արայիկ Միրզոյանը, Հաագայի ֆրանսիական դպրոցի սաների «Aznaband» երգչախումբը, երգիչ Վարդգես Խանջարյանը։
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...