19:04 29.05.2019
Այսօր նախագահական նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ մեդալներ է հանձնել մշակույթի գործիչներին:
Հանրապետության տոնի առթիվ մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար արձակագիր, թարգմանիչ Վահագն Գրիգորյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։
Կոմպոզիտոր, գործիքավորող Վահան Նահապետյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։
Վանաձորի տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Սերյոժա Մելիքյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։
Իրավակարգի ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում ներդրած ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրվել է Նելլի Դուրյանը:
Ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման մեջ ներդրում ունենալու համար Երախտագիտության մեդալով պարգևատրվել է Արամ Մարգարյանը:
Երկարամյա աշխատանքային վաստակի համար պարգևատրվել է փաստաբան Միշա Փիլիպոսյանը:
ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում է շնորհվել քանդակագործ Յուրիկ Պետրոսյանին:
ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհվել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Դիանա Մացոյանին:
ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Արտաշես Մխիթարյանին:
ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչում է շնորհվել գեղանկարչուհի Լաուրա Ավետիսյանին:
ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում է շնորհվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Ժաննա Զուրաբյանին:
ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում է շնորհվել Հայաստանի գուսանական երգի պետական համույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Գևորգ Մանասյանին:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել Վանաձորի «Հորովել» երգի պարի համույթի դիրիժոր, քանոնահարուհի Էլմիրա Կռոյանին:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել դաշնակահարուհի Նելլի Սարգսյանին:
19:07 30.04.2025
«Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է․ ԻնձագիՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ առաջին հանդիպումից առաջ կիսվել է իր սպասելիքներով։ ««Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է։ Ֆլիկի գլխավորությամբ ակումբը հիանալի կազմակերպված հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում»,- նշել է Ինձագին մամուլի ասուլիսում։ «Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր երեկոյան։ ...
18:58 30.04.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը Շվեդիայի Թագավորությունում հանդիպում է ունեցել ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ապրիլի 22-24-ը աշխատանքային այցով գտնվել է Շվեդիայի Թագավորությունում (Ստոկհոլմ)՝ մասնակցելու Շվեդիայում ՀՀ դեսպանության և Շվեդիայի ԱԳՆ կողմից կազմակերպված «Գործարար համաժողով Հայաստանի վերաբերյալ» (Business Seminar on Armenia) թեմայով միջոցառմանը, որին մասնակցել են շվեդական գործարար և պետական ոլորտի ավելի քան 50 ներկայացուցիչ։ Միջոցառմանը նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի բարձր […] ...
18:49 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Փրկարար ծառայության զարգացման տեսլականը կարևոր է ՆԳՆ բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում և ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները: Մասնավորապես, ներկայացվել են մանրամասներ ՆԳՆ կողմից ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում վարվող քաղաքականության մոնիթորինգի, արտադրական […] ...
18:36 30.04.2025
Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումներըԿառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:27 30.04.2025
Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի ՀայաստանումԱպրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...
18:17 30.04.2025
Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարծում է, որ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունը դրական է ազդում իր վրա։ «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ։ Ինձ մոտիվացիա է տալիս, երբ տեսնում եմ, որ մարդիկ համեմատում են ինձ նրա հետ։ Որքան շատ է լինում ճնշումն ինձ վրա, ես ավելի լավ եմ հանդես գալիս։ […] ...