Վճռաբեկ դատարանը ներկայացնելու լիազորություն ունի միայն Վճռաբեկ դատարանի նախագահը. ՍԴ պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

Վճռաբեկ դատարանը ներկայացնելու լիազորություն ունի միայն Վճռաբեկ դատարանի նախագահը. ՍԴ պարզաբանումը

19:45 29.05.2019

Սահմանադրական դատարանի աշխատակազմը հաղորդագրությունը է տարածել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի առանձին դատավորների հայտարարության վերաբերյալ:

Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Սույն թվականի մայիսի 16-ին Բարձրագույն դատական խորհրդին հասցեագրված և մայիսի 23-ին հրապարակված Ե-3867 գրությամբ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի հինգ դատավորներ հանդես են եկել հայտարարությամբ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1453 և ՍԴՈ-1459 որոշումների վերաբերյալ:

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը հայտնում է.

1) Սահմանադրությամբ հստակ նախանշվում են Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործառույթները և դրանց սահմանները։ Ի տարբերություն սովորական դատարանների՝ արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանը ենթարկվում է միայն Սահմանադրությանը, որի ուժով էլ օժտված է Սահմանադրության գերակայությունն ապահովելու բացառիկ գործառույթով։ Սահմանադրական համապատասխան կանոնակարգումների հիման վրա Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում Սահմանադրության վերաբերելի նորմերի համապարտադիր և վերջնական մեկնաբանության միջոցով իրավական դիրքորոշումներ է արտահայտել Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործառույթների և դրանց սահմանների վերաբերյալ,

2) Սահմանադրական դատարանը գնահատում է ոչ միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա վիճարկվող դրույթների սահմանադրականությունը, այլ նաև ցանկացած դատարանի, ներառյալ՝ Վճռաբեկ դատարանի կողմից այդ ակտին կամ դրույթներին տրված մեկնաբանությունը։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանը գնահատում է ինչպես այդ ակտը, այնպես էլ ձևավորված իրավակիրառական պրակտիկան»,

3) Սահմանադրական դատարանը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետի համաձայն, իրավասու է վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ,

4) դատական պրակտիկայում վիճարկվող նորմատիվ իրավական ակտին կամ դրա վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունը Սահմանադրությանը հակասող գնահատելու դեպքում Սահմանադրական դատարանն իրավասու է տալ այդ ակտի կամ դրույթների իր մեկնաբանությունը, ինչը որպես նոր հանգամանք, հանգեցնում է վերջնական, ներառյալ՝ Վճռաբեկ դատարանի դատական ակտի պարտադիր վերանայման («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մաս),

5) այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանն ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ամենևին էլ չի նշանակում, որ Սահմանադրական դատարանը չի կարող քննության առարկա դարձնել Վճռաբեկ դատարանի կողմից նորմատիվ իրավական ակտին կամ դրա վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունը, ավելին՝ Սահմանադրության գերակայության ապահովման սահմանադրական պահանջի ուժով Սահմանադրական դատարանը պետք է անդրադառնա Սահմանադրությանը հակասող մեկնաբանության հարցին՝ տալով Սահմանադրությանը համապատասխանող մեկնաբանություն,

6) Սահմանադրական դատարանն իր որոշումներում անդրադարձել է նաև Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու լիազորությանը և փաստել, որ բողոքները վարույթ ընդունելը ոչ թե հայեցողական լիազորություն է, այլ այդ բողոքների ընդունելիության հիմքերը գնահատելու ազատություն։ Երբ առկա են վճռաբեկ բողոքի ընդունելիության հիմքերը, Վճռաբեկ դատարանն իրավասու չէ վարույթ չընդունել համապատասխան վճռաբեկ բողոքը, այլ խոսքերով՝ հրաժարվել արդարադատություն իրականացնելուց,

7) Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից (Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մաս): «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի ըստ էության ընդունված որոշումները, պարտադիր են նաև բոլոր պետական մարմինների, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի, և դրանց պաշտոնատար անձանց համար: Ինչպես հիշյալ, այնպես էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի այն կարգավորումը, համաձայն որի՝ դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, որևէ հայեցողություն չի ենթադրում և ենթակա է պարտադիր կատարման,

8) Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտվում են վիճարկվող դրույթների վերաբերյալ իրավական դիրքորոշումներ, այլ ոչ թե գնահատական է տրվում որևէ դատավորի վարքագծին կամ մասնագիտական որակներին: Հետևաբար` դա, ողջամտորեն, չպետք է ընկալվի որպես որևէ դատավորի հեղինակազրկում։ Սահմանադրական դատավարության մասնակիցների դիրքորոշումները ոչ մի կերպ չեն կարող նույնացվել Սահմանադրական դատարանի որոշման մեջ արտահայտված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հետ:

9) առանձին դատավորների կողմից Վճռաբեկ դատարանի անունից և նրա պաշտոնական ձևաթղթի վրա հայտարարություն անելն առնվազն տարակուսանք է առաջացնում, քանի որ այլ մարմինների հետ հարաբերություններում Վճռաբեկ դատարանը ներկայացնելու լիազորությամբ օժտված է միայն Վճռաբեկ դատարանի նախագահը («ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ)»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

18:07 16.06.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

Նախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» […] ...

SHANTNEWS

18:00 16.06.2025

SHANTNEWS

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

17:54 16.06.2025

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

17:48 16.06.2025

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից

17:43 16.06.2025

Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից

«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշին։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։ Շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվել միանգամից 8 ֆուտբոլիստից։ Թիմը ցանկանում է մոտ 60 միլիոն եվրո աշխատել ակումբի հարձակվող Դուշան Վլահովիչի ու կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տրանսֆերների վաճառքից։ «Յուվենտուսից» հավանական հեռացողների թվում են նաև Լոյդ […] ...

Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրա

17:37 16.06.2025

Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրա

Բարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Հիմնական վտանգները. 🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է […] ...

BACK_TO_TOP