Գեղամ Գևորգյանը վերադառնու՞մ է. Ո՞վ է ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի ամենահավանական թեկնածուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Գեղամ Գևորգյանը վերադառնու՞մ է. Ո՞վ է ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի ամենահավանական թեկնածուն

12:47 30.05.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր՝ ժամը 15-ին, ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրված, որի ժամանակ ընդունելու են Արամ Սիմոնյանի հրաժարականը և ընտրելու է ԵՊՀ ռեկտորի ԺՊ:

Ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի համար հիմնականում շրջանառվում է ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանի անունը:

Հիշեցնենք, որ այս տարի մարտի 15-ին պարզ դարձավ, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն ազատվել է պաշտոնից՝ նրա հանդեպ անվստահության հիմքով։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԵՊՀ ռեկտորի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: Գեղամ Գևորգյանը ԵՊՀ Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորն էր 2008թ-ից:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝  Արամ Սիմոնյանը Գեղամ Գևորգյանին աշխատանքից ազատել է  քաղաքական դրդապատճառներով: Ըստ տարածված լուրերի՝  նախկին պրոռեկտորը փակ ֆորմատով հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ և խոստացել, որ համալսարանում ներքին աժիոտաժ կստեղծի, նաև նշել, որ հատուկ ընթացակարգով կաշխատի դասախոսական թևի հետ, որպեսզի ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ դժգոհության ալիք բարձրացնեն: Գևորգյանը, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չէր հերքել, որ պատճառը ռեկտորին հասած նման լուրերն են: Սիմոնյանը դա հերքել էր:

Արդյունքում բանը հասավ նրան, որ  Գեղամ Գևորգյանը դատական հայց ներկայացրեց ընդդեմ ռեկտոր Արամ Սիմոնյանի: Այդ մասին հայտնում էր դատական տեղեկատվական  համակարգը: Ըստ հայցի՝ Գևորգյանը պահանջում էր անվավեր ճանաչել համապատասխան հրամանը, իրեն վերականգնել պաշտոնում և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:

Գեղամ Գևորգյանի կենսագրական տվյալներին մանրամասնորեն կարող եք ծանոթանալ այստեղ:

Նա ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս է, պրոֆեսոր, կրթությունը ստացել է ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում: Աշխատանքային գործունեություն է ծավալել Մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնում:

ԵՊՀ ռեկտորի ԺՊ դառնալու համար առաջադրված թեկնածուն պետք է ստանա խորհրդի 32 անդամներից առնվազն 17-ի ձայները:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP