13:27 31.05.2019
Արտաքին հարաբերություններում Հայաստանի ռազմավարությունը փոխլրացման քաղաքականությունն է։ Եվ Իրանի վրա ամերիկյան պատժամիջոցների առիթով Հայաստանն այդ երկուսի միջև ընտրություն չի կատարելու։ Այս կարծիքին է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
«Միացյալ Նահանգներն այս ժամանակահատվածում ևս, ինչպես միշտ, պետք է ըմբռնումով մոտենա Հայաստան-Իրան հարաբերություններին՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող երկիր է։ Ըստ էության, ժամանակ առ ժամանակ վտանգվում է նաև վրացական ճանապարհը տարբեր պատճառներով՝ և՛ տեխնիկական, և՛ այլ։ Այս ամենն այլընտրանք չի թողնում Իրանի հետ համագործակցությանը»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշեց Մանասերյանը։
Տարիներ շարունակ, ըստ նրա, Հայաստանի ամերիկյան գործընկերներն այս ամենը շատ լավ հասկացել են, և նույնիսկ Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված լարվածության շրջանում Հայաստանի համար ընտրություն կատարելու սուր հարց չի դրվել։ Մանասերյանի կարծիքով՝ հիմա նույնպես այդպիսի ընտրություն չի դրվի։ Հայաստանը հակաահաբեկչական ոլորտում համագործակցում է Միացյալ Նահանգների հետ, բայց Իրանն էլ շատ կարևոր, կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։
«Նման պատժամիջոցները կարող են անուղղակիորեն ազդել Հայաստանի վրա, իսկ այդ անուղղակի ազդեցությունը մենք հիմա էլ կրում ենք։ Իրանում երկու արժույթները կտրուկ արժեզրկվեցին, տնտեսությունը բավական լուրջ մարտահրավերների է դիմագրավում։ Այն առումով այն բոլոր ծրագրերը, որոնք նախանշված էին, որոշակի առումով կարող են նաև դանդաղել։ Բայց մնացած առումներով, կարծում եմ, Հայաստանը պետք է շարունակի իր համագործակցությունն Իրանի հետ ճիշտ այնպես, ինչպես բոլոր այլ երկրների հետ, բայց հատկապես Իրանի հետ»,- ասաց Մանասերյանը։
Հայ-իրանական առևտուրը մեծ չէ Իրանի ընդհանուր արտաքին առևտրի մեջ։ Բայց այն մեծ տեղ է գրավում Հայաստանի արտաքին առևտրում։ Հայաստանն ավելի շատ ներկրում է, հետևաբար՝ Հայաստանին Իրանից եկող ապրանքներն ավելի շատ են պետք։ Վերջին տարիներին հայ-իրանական առևտուրն աճել է՝ և՛ արտահանումների, և՛ ներկրումների մասով։
ShantNews.am-ի հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանը նշել էր, որ իր հետ մասնավոր զրույցներում իրանցի փորձագետներն ակնարկել են, որ կարելի է հայ-իրանական համատեղ բանկ ստեղծել, քանի որ բանկային փոխանցումների արգելափակումն ազդեցություն է ունենալու տնտեսության բոլոր ճյուղերի վրա։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը համաձայն է, որ այդպիսի բանկ ստեղծելը կարևոր է, բայց դրանով այս հարցը չի լուծվելու։
«Հայ-իրանական բանկն ընդհանրապես մեզ պետք է, ամեն դեպքում անհրաժեշտություն է, ցանկալի է։ Բայց անգամ այդ պարագայում վերահսկողությունը չի վերանալու ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում գործող իրանական բանկի հանդեպ, կամ հայկական բանկերի հանդեպ Իրանի հետ գործարքներում։ Ճիշտ այդպես էլ այդ բանկը պիտի ենթարկվի նման վերահսկողության»,- ասաց Մանասերյանը։
Նրա խոսքով՝ բանկն այլ խնդիր կարող է լուծել՝ նպաստել համատեղ ծրագրերի իրականացմանը, տնտեսական ընդհանուր ինտեգրացիային և այլն։
Մանասերյանը, համենայնդեպս, պնդում է, որ իրավիճակը կապված է նաև Իրանի ներքաղաքական հարցերի հետ, և ըստ այդմ՝ հայկական կողմում պետք է ակնդետ հետևել զարգացումներին։ Դրանք, ըստ տնտեսագետի, այսպես թե այնպես ազդում են հայկական տնտեսության վրա, ու Հայաստանը կարող է նաև նախաձեռնող լինել։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...