Գոռ Աբրահամյանի արձագանքը փաստաբանի դժգոհությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

Գոռ Աբրահամյանի արձագանքը փաստաբանի դժգոհությանը

14:38 31.05.2019

ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով փաստաբան Արայիկ Պապիկյանի ֆեյսբուքյան էջում արած հայտարարությանը, որի միջոցով փաստաբանը դիմում էր ՀՀ գլխավոր դատախազին և դժգոհություն հայտնում, Լոռու մարզի դատախազն ու քննիչը մերժել են քրեական գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավված իր պաշտպանյալին ամսվա մեջ որոշ օրերի աշխատանքի կատարման նպատակով հանրապետությունից բացակայելու և վերադառնալ թույլատրելու վերաբերյալ իրենց միջնորդությունը:

«Այս կապակցությամբ ուզում եմ պարզաբանել հետևյալը:

2018թ դեկտեմբերի 14-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ և 137-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործով քննիչի կողմից 2019թ. մայիսի 17-ին նշված անձի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:  Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում 2019 թվականի մայիսի 22-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին: 2019 թվականի մայիսի 23-ին Լոռու մարզի դատախազությունում ստացվել է մեղադրյալի և վերջինիս պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը՝ Հայաստանի Հանրապետությունից նրա ելքի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ: Հենց նույն օրը այն քննարկման նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Այդ գրությամբ վարույթն իրականացնող մարմին հանձնարարվել է միջնորդության քննարկման արդյունքների մասին հայտնել ինչպես միջնորդություն հարուցած անձանց, այնպես էլ Լոռու մարզի դատախազությանը: Քննչական մարմնից, սակայն, մարզի դատախազությունը առայժմ տեղեկատվություն չի ստացել այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ: Որոշման դեմ մարզի դատախազությունում դատավարության մասնակիցների կողմից բողոքներ ևս չեն ստացվել: Հետևաբար, մարզի դատախազությունը չէր կարող դիրքորոշում ունենալ և արտահայտել որոշման վերաբերյալ:

Վերոգրյալից հետևում է, որ կայացված որոշման վերաբերյալ տեղեկատվություն կամ բողոք ստանալուց հետո օրենքով սահմանված կարգով քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը կստուգի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, և դրա հիման վրա խնդրի վերաբերյալ կարտահայտվի հստակ դիրքորոշում»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=382347392400111&id=100018745601811

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

18:35 15.06.2025

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Այսօր (հունիսի 15-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և […] ...

Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերին

18:22 15.06.2025

Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերին

Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ ...

Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահ

18:15 15.06.2025

Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահ

Իրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...

Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքում

17:43 15.06.2025

Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքում

Շարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

17:20 15.06.2025

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

Հունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

16:56 15.06.2025

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...

BACK_TO_TOP