14:37 01.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը երկուշաբթի պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան՝ պահանջելու ընթացակարգի հետ կապված տեղեկություններ: Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց՝ իրենց մտահոգում է այն, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին:
«Եթե դա եղել է համակարգչային մակագրման գործով, ապա համապատասխան տվյալներ ենք ուզելու համակարգչից, որ հասկանանք՝ ինչ միջամտություն է տեղի ունեցել այս բողոքների մակագրման ընթացքում: Խոսքը ներկայացված երկու բողոքները նույն դատավորին մակագրելու մասին է: Այսինքն՝ լրացուցիչ և մանրամասն տեղեկություններ ենք պահանջելու մակագրման գործընթացի վերաբերյալ»,- ասաց նա:
Ալումյանի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանն օրենքը կոպտորեն խախտած կլինի, եթե դատախազության բողոքները վարույթ ընդունի: Նա նշեց՝ ամեն ինչ անելու են՝ գործընթացները բացահայտելու համար, որի արդյունքում դատախազության վերաքննիչ բողոքները հայտնվում են միևնույն դատավորի մոտ:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ նորմալ չէ՞, որ նույն բովանդակության երկու բողոք միևնույն դատավորն է քննելու, ինչին փաստաբանն արձագանքեց.
«Բողոքները նույն բովանդակության չեն. մեկը խափանման միջոցին է վերաբերում, մյուսը՝ ՍԴ դիմելու և այդ կապակցությամբ գործի վարույթը կասեցնելուն, այսինքն՝ լրիվ տարբեր են: Իհարկե, կարող են փաստարկ բերել, թե միևնույն գործը, որպես կանոն, եթե հասնում է Վերաքննիչ, մակագրվում է նույն դատավորին, բայց այդ փաստարկն էլ տվյալ դեպքում չի աշխատում, քանի որ պարոն Քոչարյանի վերաբերյալ գործը մի քանի անգամ հայտնվել է Վերաքննիչ դատարանում, ու յուրաքանչյուր անգամ մակագրվել է տարբեր դատավորի, դրա համար այդ փաստարկին էլ պետք չէ հավատալ»:
Ալումյանը, սակայն, պնդեց՝ շատ փոքր է հավանականությունը, որ այդքան դատավորի մեջ երկու տարբեր գործեր մուտք լինեն Վերաքննիչ դատարան ու պատահականոսւթյան սկզբունքով երկուսն էլ հայտնվեն նույն դատավորի մոտ:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...