15:26 01.06.2019
Միացյալ Նահանգների տնտեսության վարքի կանխատեսումների հիման վրա տնտեսագետները եզրակացության են եկել, որ նավթի պահանջարկն առաջիկայում նվազելու է։ Արդյունքում նավթի երկու հիմնական տեսակների գները մի քանի օրում ընկել են մոտ 10 տոկոսով։
Ադրբեջանում այս ամենը նույնպես իրարանցման առիթ է տվել։ Բանն այն է, որ պետական միջոցների հիմնական մասն Ադրբեջանում գոյանում է նավթի արդյունահանումից ու վաճառքից։ Այստեղ նավթի կանխատեսվող գինը նույնիսկ ֆիքսում են բյուջեի հաշվարկում, քանի որ բյուջեի կատարումը մեծապես կախված է այդ գնից։
Ադրբեջանական նավթը, հետևելով մյուս տարատեսակներից, գնի մոտ մոտ 10 դոլարի անկում է գրանցել մեկ բարելի համար։ Այսօրվա գինը որոշվել է` 67 դոլար, իսկ բյուջեում գրանցված է 60 դոլար գինը։ Եթե նավթի գների անկումը շարունակվի, Ադրբեջանում արդյունահանվող նավթը չի բավականացնի բյուջեն կատարելու համար։
Այսպիսի խնդիր Ադրբեջանում ստեղծվել է նաև 2015 թվականին, երբ նավթի գների կտրուկ անկման ու ադրբեջանական արժույթի ավելի սրընթաց գահավիժման հետևանքով հարևան երկրում խոշոր տնտեսական խնդիրներ առաջացան։ Բաքուն ստիպված էր ընթացիկ ծախսերը հոգալու համար կրճատել նույնիսկ ռազմական ծախսերը (առաջին հերթին դա հարվածեց զինծառայողների աշխատավարձերին), ապա նաև սկսեց մսխել պետական պահուստային փողերը։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...