Աչք չենք փակելու ոչ մի բանի առաջ և շարունակելու ենք մեր երեխաների մասին հոգ տանել. Արսեն Թորոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Աչք չենք փակելու ոչ մի բանի առաջ և շարունակելու ենք մեր երեխաների մասին հոգ տանել. Արսեն Թորոսյան

16:48 01.06.2019

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, բոլորս էլ գիտենք, որ հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության օրն է։ Այսօր մենք բարձրաձայնում ենք այն ամենի մասին, ինչ 365 օր անում ենք ու պարտավոր ենք անել մեր երեխաների համար։

Պարտավորություններն, անշուշտ, տարբեր են՝ ծնողական, պետական հոգածության, բարեկեցիկ միջավայր ստեղծելու և անհոգ մանկություն ապահովելու առումով։

Ես՝ որպես առողջապահության նախարար, հանձնառություն են վերցրել երեխաների առողջության պահպանման համար, ինչը, իհարկե, քիչ ջանքեր չի պահանջում։

Երեխաների հիվանդությունների վիճակագրությունը և ամեն կոնկրետ դեպք լուրջ ազդանշան է՝ վերանայելու նրանց առնչվող առողջապահական տարբեր մոտեցումները։

Մոր ու մանկան առողջության պահպանումն առողջապահության նախարարության գերակա ուղղություններից է։ 2018-ին, հաջողվել է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության դասակարգմամբ, Հայաստանում մանկական մահացության միջին ցուցանիշից հասնել ցածր ցուցանիշի։

Այս տարի ընդլայնվել է երեխաների համար նախատեսված բժշկական անվճար ծառայությունների ցանկը։

Անչափ կարևորում եմ նաև վաղ տարիքից առողջ կենսակերպ դաստիարակելու մեր ջանքերը՝ առողջ սնունդ, ֆիզիկական ակտիվություն, ծխախոտի ծխից ազատ միջավայր․ սրանք առողջ սերունդ ունենալու գրավականն են։

Միաժամանակ, ուշադրության կենտրոնում ենք պահում հատուկ կարիքներ ունեցող երեխաների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումները։

Մանկական տրավմատիզմը նվազեցնելու նպատակով ակտիվ մասնակցել ենք երեխաներին մեքենաներում քարսիթով տեղափոխելու կարգավորմանը։

Աչք չենք փակելու ոչ մի բանի առաջ և շարունակելու ենք մեր երեխաների մասին հոգ տանել՝ ստեղծելով նրանց համար կայուն ու ապահով երկիր։

Կրկին ու կրկին շնորհավորելով երեխաներին՝ նրանց մաղթում եմ այսօր լավ ու պայծառ օր»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP