Գերմանացի կին դիրիժորը Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ պատրաստվում է գալա համերգի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Գերմանացի կին դիրիժորը Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ պատրաստվում է գալա համերգի

19:51 06.06.2019

Գերմանացի կին դիրիժոր Լին Կաոյի մշակութային համագործակցության կանգառը Գյումրին է: Լին Կաոն առաջին մասնագիտությամբ դաշնակահար է, երկրորդով` դիրիժոր։ Դիրիժորը մեծ ոգևորությամբ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է սկսել դիրիժորական ուղին:

«Մի շատ գեղեցիկ համերգային երեկոյից սկսվեց իմ դիրիժորական ուղին, գնացել էի օպերա լսելու, պարզվեց` դիրիժորի ինքնազգացողությունը համերգից րոպեներ առաջ վատացել էր ու ինձ անսպասելի բեմ կանչեցին: Առաջին անգամ դիրիժորի փայտիկն իմ ձեռքում էր, ու ես չէի պատկերացնում, որ այս մասնագիտությունը հետագայում դառնալու էր իմը: Ամբողջ մարմնով զգում էի երաժշտության ուժը: Դե, կանայք ավելի զգացմունքային են արտահայտում իրենց ապրումները: Դուք էլ շատ զգացմունքային ազգ եք, կուզենայի` կին դիրիժորներ շատ լինեին ձեր նվագախմբերում»,- ասում է Լին Կաոն։

Լին Կաոն մի քանի ամիս է, ինչ Հայաստանում է: Մենակ չի եկել: Ամուսինն էլ կրթական ծրագիր է իրականացնում Հայաստանում: Հասցրել է ծանոթանալ հայկական մշակույթին, հանդիպել է մի քանի նվագախմբերի հետ ու տպավորված է երաժիշտների պրոֆեսիոնալիզմով։ Երբ առաջարկել են գերմանական գալա համերգային ծրագրով հանդես գալ Հայաստանում, առաջինը սկսել է հետաքրքրվել  մարզերի նվագախմբերով, և ընտրությունը կանգ է առել Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի վրա:

«Աշխարհի շատ երկրներում եմ եղել համերգներով, բայց եկա ու համոզվեցի, որ իսկապես ձեր երկիրը հրաշք է, այսքան պատմական վայր ու զարգացած մշակույթ, աննկարագրելի է: Ինձ ավելի շատ տպավորել են ձեր նվագախմբերը, ես զարմացած եմ. Գյումրին այսքան պրոֆեսիոնալ երաժիշտների ինչպե՞ս է համախմբել, ֆանտաստիկ նվագախումբ է սա»,- խոստովանում է Լին Կաոն։

Լին Կաոյի և Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ փորձերը կշարունակվեն մինչև համերգը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Վարոսյանի  դիրիժորի փայտիկը Լինի ձեռքին է, իսկ համերգացանկում գերմանացի մեծանուն կոմպոզիտորների` Յոհաննես Բրամսի և Ռոբերտ Շումանի հայտնի գործերն են կին դիրիժորի մշակումներով։

«Կարող եմ ասել, որ մեր նվագախմբի երգացանկում ևս երկու հանճարեղ գործեր ավելացան, մենք այս գործերը չենք կատարել, բայց ուրախ ենք, որ դրանք նոր մոտեցմամբ է ներկայացնում մեր հրավիրյալ դիրիժորը։ Սա ընդունվեց նվագախմբի կողմից ու վստահ եմ, մեր երաժշտասեր հասարակությունն էլ այն նույն ոգևորությամբ կընդունի»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Վարոսյանը։

«Կարծում եմ, որ շատ կարևոր հանգամանք էլ կա` Լինի և նվագախմբի հետ լեզվական շփումը ոչ մի խնդրի առաջ չկանգնեցրեց: Թե´ նվագախումբը, թե´ Լինը կես խոսքից իրար հասկանում են, ու բացարձակ թարգմանիչի կարիք չկա»,-պատմում է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն՝ Սոնա Հովհաննիսյանը։

Շփման, հաղորդակցման խնդիրներ նվագախմբի երաժիշտների հետ, Լինը խոստովանում է, որ չունի, ասում է` խոսքերի փոխարեն երաժշտության լեզուն հոգով զգալն ու էմոցիաներին ազատություն տալն է օգնում: Բեմում էլ, բեմից դուրս էլ, փորձասենյակում էլ Լինը նույնքան էմոցիոնալ է:

«Եղավ մի պահ, երբ մտավախություն ունեցա, բայց նվագախմբի դիրիժորը՝ Երվանդը, ինձ հանգստացրեց ու ասաց, որ երաժշտությունը միջազգային լեզու է, որին միայն երաժիշտներն են տիրապետում, նա ճիշտ էր: Ես դրանից ոգևորվեցի ու իմ ամբողջ էներգիան, ապրումներն եմ ներդնում, ստացվեց` մենք իրար հասկանում ենք անգամ դիրիժորական փայտիկը դեռ վերև չպարզած»,- ասել է Լին Կաոն։

Հայ կոմպոզիտորների գործերին էլ է Լինը հասցրել ծանոթանալ: Իմանալով, որ տարին կոմիտասյան է, գալա համերգին պատրաստվում է հնչեցնել Կոմիտասի ստեղծագործությունները, որոնք կատարելու է հրավիրյալ երաժիշտ, դարձյալ գերմանացի՝ Մանուել Լիպշտայնը:

«Հայկական մշակույթը, երգարվեստը բավականին նուրբ է ու միևնույն ժամանակ բարդ, դրա համար պետք է շատ լուրջ մոտենալ, խաղիկները ճիշտ ու գրագետ ներկայացնել, որպեսզի Կոմիտասի գործերը չաղավաղվեն»,- ասում է դիրիժորը։

Գերմանական երաժշտության գալա համերգը Գյումրիում նախատեսվում է անցկացնել հունիսին: Հրավիրյալ երաժիշտների ու դիրիժորների հետ աշխատանքը Գյումրիի սիմֆոնիկ նվագախումբը տարվա ընթացքում շարունակելու է ու դարձյալ եվրոպական դասական արվեստն է ներկայացվելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP