18:00 01.06.2019
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ այսօր առավելապես որպես «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» հայտնի քրեական գործով իբրև մեղադրյալ ներգրավված Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից այդ քրեական գործի առնչությամբ ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացված երկու բողոքները (Ռ. Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու, ինչպես նաև քրեական գործով վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ) ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորին մակագրվելու հանգամանքին:
«Ասուլիսի ընթացքում նրա կողմից արվել են հայտարարություններ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել այլ կերպ, քան կանխորոշիչ, իմպերատիվ ձևակերպումներով, մանիպուլյատիվ հնարքներով և իրավական ակտերի յուրովի մեկնաբանություններով Վերաքննիչ քրեական դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու, առնվազն ներկայացված բողոքները վարույթ ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ կայացվելիք որոշումներին ընդառաջ դատավորի վրա բարոյական և հոգեբանական ազդեցություն գործադրելու, ինչպես նաև դատախազության լիազորությունները խեղաթյուրված ներկայացնելու դրսևորում:
Փաստացի առանց անգամ դատարանին դիմելու, առանց ակնկալվող տվյալներն ստանալու նման հայտարարություններ հնչեցնելով, զուգահեռաբար պիտակավորելով և վիրավորական արտահայտություններ թույլ տալով դատավորի հասցեին՝ ոչ միայն անթաքույց փորձ է արվում կանխակալ կերպով հանրային անվստահություն սերմանել դատարանի նկատմամբ, այլև ուղղորդել դատավորին կայացվելիք որոշումների ընդունման հարցում՝ փաստացի զգուշացնելով, թե ինչպիսի որակումների է արժանանալու իրենց համար հնարավոր անցանկալի ելք ունենալու դեպքում:
Չափազանց մտահոգիչ և տարակուսելի է, որ այդ պայմաններում պաշտպանական կողմը շարունակում է դատախազության սահմանադրական և դատավարական այդ իրավունքներից զրկելու տեղեկատվական արշավը՝ դիմելով մանիպուլյատիվ մեթոդների, իրավական ակտերը, օրենսգրքերի իրավակարգավորումները ենթարկելով յուրովի և բացառապես այս գործի շրջանակում պաշտպանական կողմի շահերից բխող սուբյեկտիվ մեկնաբանությունների, և այդ ամենը համեմելով դատախազության հասցեին անհարկի և վիրավորական արտահայտություններով:
Նման մանիպուլյացիայի հերթական օրինակը դրսևորվել է պաշտպան Հայկ Ալումյանի ասուլիսում, երբ հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության 53-րդ և 54-րդ հոդվածներին՝ վերջինս փորձել է համոզել, որ այդ հոդվածները չեն նախատեսում, որ դատավարության տվյալ փուլում դատախազությունն իրավունք ունի վերաքննիչ բողոքներ ներկայացնել: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հարգելի պաշտպանն այդպես էլ չի բացատրել, որ եթե իրենք չեն պնդում, որ դատախազությունը բողոքները ներկայացնելով խախտում է քրեադատավարական օրենքը, ապա ինչու և ինչ տրամաբանությամբ է Դատախազությունը զրկված վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքից, ինչի պնդումը տարօրինակ կերպով փաստացի արվում է ասուլիսի ընթացքում: Իրականություննհ քրեական դատավարության ԻԻրաԻ այն է, որ ՀՀ քրեական դատավարության 53-րդ հոդվածը դատախազի՝ մինչդատական վարույթում ունեցած լիազորությունների մասին է, այսիքն ներկայիս փուլին բացարձակապես վերաբերելի չէ: Իսկ 54-րդ հոդվածի (որը վերաբերում է քրեական գործը կամ նյութը դատարանում քննելիս դատախազության լիազորություններին) 11-րդ կետով հստակ սահմանվում է, որ դատախազը կարող է բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև դատարանի այլ որոշումներ:
Եվ այն պարագայում, երբ հարգելի պաշտպանն ասուլիսի ընթացքում ինքն է համեստորեն «մոռանում» այս իրավակարգավորման վերաբերյալ ևս նշել, իրեն իրավունք է վերապահել «կես ճշմարտություններ» ասելու, կամ քմահաճույքներով առաջնորդվելու մեջ մեղադրել մեղադրական կողմին:
ՀՀ դատախազությունը շարունակում է պնդել, որ անթույլատրելի է պետության, հասարակության համար կարևորագույն այս քրեական գործի շուրջ տեղի ունեցող գործընթացներն իրավական հունից հանելու, զգայական, քաղաքական կամ որևէ այլ դաշտում մանիպուլյացիայի և շահարկումների առարկա դարձնելու պրակտիկայի ամրապնդումը:
Ուստի կրկին դիմում ենք պաշտպանության կողմին՝ զերծ մնալ դատավարությունից դուրս այս ամենն անընդունելի կերպով պաշտպանական մարտավարության հիմնական ուղենիշը դարձնելու գործելաոճից, դատարանի կողմից դեռևս բողոքներն անգամ վարույթ չընդունած լինելու պայմաններում դատավորի նկատմամբ բարոյական, հոգեբանական ու տեղեկատվական ճնշումներ գործադրելուց»,-ասված է հաղորդագրության մեջ:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...