Հաճելի անակնկալի տհաճ շարունակությունը․ ՍԱՊԾ պետն արձագանքել է բիզնես դասով թռչելու քննարկումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Հաճելի անակնկալի տհաճ շարունակությունը․ ՍԱՊԾ պետն արձագանքել է բիզնես դասով թռչելու քննարկումներին

14:38 02.06.2019

Համացանցի օգտատերերը ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանին նկատել են ինքնաթիռի «բիզնես կլասում», որը քննարկումների առիթ է դարձել՝ մի՞շտ է Գեորգի Ավետիսյանն իր ուղևորությունների ժամանակ «բիզնես կլասով» թռել, թե՞ պաշտոնից հետո է նոր միտում առաջացել, այն էլ՝ բյուջեի հաշվին:

ՍԱՊԾ պետը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր տոմսի արժեքն ու «բիզնես կլասում» գտնվելու պատճառը՝ արձագանքելով օգտատերերի քննարկումներին։

«Հաճելի անակնկալի տհաճ շարունակությունը։

Երեկ Մոսկվայից Երևան չվերթում պարզվեց, որ ինքնաթիռում տեղերի խնդիր կա և տոմսս տեղում փոխվեց բիզնեսի։

Քիչ առաջ պարզեցի, որ քննարկվում է բիզնեսով գալուս հարցը։ Չեմ կարողանում կողմնորոշվել «Աերոֆլոտի» անակնկալն էր ավելի հաճելի, թե դրա շուրջ քննարկումն ավելի տհաճ։ Քննարկմանը հաճույքով մասնակցողներին հաճույքով ցույց եմ տալիս գնածս տոմսը, որը տեղում դարձավ բիզնես։)))

Ասում են ամոթը լավ բան է, լավ կլինի, որ որոշ մարդիկ ունենան։

Հ.Գ. Կներեք, որ ձեր խրախճանքը երկար չտևեց»,- գրել է Գեորգի Ավետիսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

22:12 01.08.2025

ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները օգոստոսի 1-ին արագ արձագանքման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնել են ՄԻՊ-ի աշխատակազմից: Նպատակն էր տեսակցել կալանավորված անձ Ստեփան Սամվելյանին, ում առողջական վիճակի մասին հրապարակումներ էին տարածվել սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում, ինչպես նաև ահազանգեր էին ներկայացվել Պաշտպանին: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: […] ...

SHANTNEWS

22:00 01.08.2025

SHANTNEWS

Լավրով. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական թեմայի քննարկումը արդյունքներ է տալիս

21:53 01.08.2025

Լավրով. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական թեմայի քննարկումը արդյունքներ է տալիս

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող ուկրաինական թեմաների բովանդակային քննարկումը շատ օգտակար է և արդյունքներ է տալիս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից ուղիղ երկխոսության վերսկսումը լիովին համապատասխանում է նորմալ դիվանագիտական պրակտիկային, որից հրաժարվելը Ջո Բայդենի օրոք հակասում էր առողջ բանականությանը։ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող […] ...

Իսրայելը որսացել է Եմենից արձակված հրթիռը

21:42 01.08.2025

Իսրայելը որսացել է Եմենից արձակված հրթիռը

Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են եմենական հրթիռ, որը արձակվել էր հրեական պետության ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։ «Որոշ ժամանակ առաջ երկրի մի քանի շրջաններում հնչել են օդային տագնապի ազդանշանները, ՀՕՊ ուժերը որսացել են Եմենի տարածքից արձակված մեկ հրթիռ», – ասվում է հայտարարության մեջ։   ...

ՄԻՊ-ը և Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

21:28 01.08.2025

ՄԻՊ-ը և Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 1-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին և փոխդեսպան Լարս Հեննիգին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ ...

Թրամփը կրկին հայտարարել է, որ ձգտում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը

21:15 01.08.2025

Թրամփը կրկին հայտարարել է, որ ձգտում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ձգտում է լուծել Ուկրաինայում հակամարտությունը և այն անվանելլ է «(ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո) Բայդենի պատերազմ»։ «Սա պատերազմ է, որը չպետք է լիներ։ Սա Բայդենի պատերազմն է, ոչ թե Թրամփի», – Truth Social-ում գրել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։ Նա նշել է, որ ցանկանում է «պարզել, թե արդյոք նա […] ...

BACK_TO_TOP