Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաներից մեկն ազատ է արձակվել․ նա պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+22.09 oC

Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաներից մեկն ազատ է արձակվել․ նա պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

18:22 02.06.2019

Երկու օր առաջ ձերբակալված Գյումրու քաղաքապետարանի երկու պաշտոնյաներից մեկն ազատ է արձակվել։ Նա քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանն է։  Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մեր թղթակցի հետ զրույցում նրա փաստաբանը՝ Էդգար Թումասյանը, հայտնել է, որ ձերբակալման որոշումն անհիմն է եղել։

«Մենք երեկ վիճարկել ենք ձերբակալման հիմքն, ու դատարանը գտել է, որ ձերբակալումն իսկապես իրավաչափ չէ, ու Մանուկ Առաքելյանն այժմ ազատության մեջ է գտնվում»,- ասել է փաստաբանը։

Մեր թղթակցին փաստաբանը հայտնել է նաև, որ քննչական մարմինը գտնում է, որ Մանուկ Առաքելյանը, ազատության մեջ գտնվելով, կարող է քրեական գործի ընթացքին խոչընդոտի, հետևաբար Մանուկ Առաքելյանի նկատմամբ, քննիչը միջնորդել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորում։

 «Քանի որ գործը կաշառքին է առնչվում, քննչական կողմը գտնում է, որ նա, ազատության մեջ գտնվելով, կարող է փաստաթղթեր կեղծի և այլն, բայց ասեմ, որ այդ բոլոր փաստաթղթերն առգրավված են, ոչինչ անել նա չի կարող, ամեն դեպքում այդ կասկածները փարատելու համար Մանուկ Առաքելյանը երեկ իր պաշտոնից ազատման դիմում է գրել, բայց քննչական մարմինը պնդել է ու կալանավորման  որոշում է ներկայացրել դատարանին, մենք այս պահին  դատարանում ենք, սպասում ենք այդ որոշման դատական նիստին»,- ասել է Էդգար Թումասյանը։

Մյուս ձերբակալված պաշտոնյայի՝ Սլավիկ Ղազարյանի նկատմամբ ևս որպես խափանման միջոց որոշում  կկայացվի, թե ինչ որոշում դեռ հայտնի չէ, այս մասին մեր թղթակցին հայտնել է նրա փաստաբան Թամարա Յայլոյանը։

«Ես, որպես Սլավիկ Ղազարյանի պաշտպան, նոր եմ նրա գործում ներգրավվել, հետևաբար չեմ հասցրել ձերբակալման որոշումը բողոքարկել՝ գործին լիարժեք չծանոթանալով։ Այս պահին մենք սպասում ենք, թե խափանման միջոց դատարանը ինչ կընտրի, որից հետո մեր անելիքները կորոշենք։ Ասեմ, որ ես խոսել եմ Սլավիկ Ղազարյանի հետ, նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ասում է, որ ինքը որևէ հանցանք չի կատարել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Սլավիկ Ղազարյանի փաստաբան  Թամարա Յայլոյանը։

 

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների ձեռք բերած հիմնավոր տեղեկությունների հիման վրա մայիսի 31-ի առավոտյան ձերբակալվել էին Գյումրիի  քաղաքապետարանի 2 պաշտոնյա։

Նրանք կասկածվում են ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու և դրան օժանդակելու մեջ: Ձերբակալվածները քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանն ու նույն բաժնի առաջատար մասնագետ Սլավիկ Ղազարյանն են։

SHANTNEWS-ի թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտնեց, որ քաղաքապետարանի պաշտոնյաներ աշխատավայրից բերման են ենթարկվել մարզի դատախազություն, որից հետո ձերբակալվել են։ Նշենք, որ քաղաքապետարանի երկու պաշտոնյաները Գյումրի քաղաքի շենքերից մեկի բնակարանում ապօրինի շինարարություն են բացահայտել ու իրավախախտումը չեն արձանագրել, որի դիմաց սեփականատիրոջից ստացել են զգալի չափերի կաշառք: Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարան

10:55 16.06.2025

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարան

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...

Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները

10:40 16.06.2025

Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները

Ամբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաև այս պահին՝ նպատակ ունենալով հնարավորինս […] ...

Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Իսրայելին․ Թրամփ

10:25 16.06.2025

Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Իսրայելին․ Թրամփ

Իսրայելը և Իրանը, ամենայն հավանականությամբ, կհասնեն ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնության, սակայն դա կարող է տեղի չունենալ անմիջապես: Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին: «Հուսով եմ՝ համաձայնագիր կլինի (Իսրայելի և Իրանի միջև)։ Կարծում եմ՝ դրա ժամանակն է», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նախագահը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն […] ...

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

10:11 16.06.2025

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

Հունիսի 16-ին, ժամը 04:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան բախվել է ժայռին և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:15-ին, մարվել՝ 07:05-ին: Այրվել է «Daf» մակնիշի բեռնատարը (բեռնված […] ...

Այրվել է ավտոմեքենա

10:00 16.06.2025

Այրվել է ավտոմեքենա

Հունիսի 15-ին, ժամը 21:28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:04-ին, մարվել՝ 22:32-ին: Այրվել է ավտոմեքենան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում

09:42 16.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպումներ կունենա Վլադիմիր Զելենսկու, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում: Կիրակի օրը լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, նրա խոսքերը մեջբերել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայությունը: Թրամփը Կանադա է ժամանել ավելի վաղ։ G7 գագաթնաժողովը (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, […] ...

BACK_TO_TOP