Իսրայելը հրթիռակոծել է Հոմսի ռազմական աերոդրոմը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+23.09 oC

Իսրայելը հրթիռակոծել է Հոմսի ռազմական աերոդրոմը

08:02 03.06.2019

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել սիրիական Հոմս նահանգի T4 ռազմական աերոդրոմին։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։

Ռազմական աղբյուրի փոխանցմամբ՝ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են ոչնչացնել 2 հրթիռ, սակայն մնացածը հասել են թիրախին։ Զոհվել է 1 զինծառայող, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել։ Հարվածի հետևանքով վնասվել են զինամթերքի պահեստն ու ևս մի քանի շինություններ։
Դրանից բացի՝ օբյեկտի տարածքում հզոր պայթյուններ են որոտացել, որոնց պատճառը հայտնի չէ։ Դրանց հաջորդել է հրդեհը։

Համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում երևում են հարձակումը հետ մղելու Սիրիայի ՀՕՊ գործողությունները։

https://twitter.com/HarbiehNadie/status/1135302785438818307

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպացի դիվանագետները Մոլդովային կոչ են արել նշել Եվրոպայի օրը և Հաղթանակի օրը

20:44 02.05.2024

Եվրոպացի դիվանագետները Մոլդովային կոչ են արել նշել Եվրոպայի օրը և Հաղթանակի օրը

Մայիսի 9-ին Մոլդովայի բնակիչներն իրավունք ունեն նշելու ինչպես Եվրոպայի օրը, այնպես էլ Հաղթանակի օրը։ Նման կարծիք է հայտնել Մոլդովայի հանրապետությունում ԵՄ առաքելությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Առաքելության հրապարակման մեջ նշվում է, որ ոչ մի հակասություն չկա Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու և Եվրոպայի օրը նշելու միջև։ Բացի այդ, եվրոպացի դիվանագետները ըմբռնումով են մոտենում […] ...

Իսրայելի վրա պետք է ճնշում գործադրել. Ֆիդանը` Բլինքենին

20:30 02.05.2024

Իսրայելի վրա պետք է ճնշում գործադրել. Ֆիդանը` Բլինքենին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում հանդիպել է ամերիկացի գործընկերոջ՝ Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում է ermenihaber-ը։ Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են  Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Հանդիպման ընթացքում թուրք նախարարն Իսրայելի կողմից Գազայում իրականացվող գործողությունն անվանել է կոտորած և ընդգծել է դրան անհապաղ վերջ տալու անհրաժեշտության մասին։ Բացի այդ, Ֆիդանը […] ...

Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը. ԶԼՄ

19:50 02.05.2024

Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը. ԶԼՄ

Թուրքիան դադարեցրել է բոլոր առևտրային հարաբերությունները Իսրայելի հետ. հինգշաբթի օրվանից դադարեցվել են բոլոր ներմուծումները և արտահանումները, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու թուրք պաշտոնյայի։ «Թուրքիան հինգշաբթի օրվանից դադարեցրել է բոլոր արտահանումները և ներմուծումները Իսրայելից», – ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ Թուրքիան դեռ պաշտոնապես չի հայտարարել այս որոշման մասին։ Գործակալության հաղորդագրության մեջ որոշման վերաբերյալ այլ մանրամասներ […] ...

ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Իսպանիա

17:49 02.05.2024

ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Իսպանիա

ԵՄ կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, ՆԳ նախարարության համընդգրկուն բարեփոխումներով պայմանավորված, ՀՀ ներքին գործերի նախարարության պատվիրակությունն ապրիլի 22-ից 26-ը աշխատանքային այցով գտնվում էր Իսպանիայի Թագավորությունում։ Պատվիրակության կազմում էին ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյանը, ՆԳՆ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի վարչության պետ Արթուր Ափյանը, […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ

17:43 02.05.2024

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր։ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։ Ընդգծելով Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների […] ...

Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը

17:00 02.05.2024

Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը

Նորվեգիայի կառավարությունն այս տարի թագավորության պաշտպանական ծախսերը կավելացնի 7 միլիարդ կրոնով (632 միլիոն դոլար ընթացիկ փոխարժեքով) և կհասնի ՆԱՏՕ-ի նպատակային ցուցանիշին՝ երկրի ՀՆԱ-ի 2%-ին, որոնք պետք է նպատակաուղղվեն ռազմական կարիքներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։ Այսպիսով, Նորվեգիայի պաշտպանության տարեկան բյուջեն կհասնի 104 միլիարդ կրոնի (9,38 միլիարդ դոլարի): […] ...

BACK_TO_TOP