10:46 03.06.2019
Սյունիքի մարզի Կարճևան համայնքի «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հարակից տարածքները ձևական աճուրդների միջոցով ապօրինի օտարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել 4 անձի: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով 2019 թվականի փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ի մասով հարուցվել էր քրեական գործ՝ Սյունիքի մարզի Կարճևան համայնքի «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հարակից տարածքներն աճուրդների միջոցով ապօրինի օտարելու դեպքի առթիվ։
Նշված քրեական գործով նախաքննությունը 2019 թվականի փետրվարի 20-ից շարունակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:
Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համայնքի ղեկավարը համայնքի տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մտադրություն ունեցող՝ ՀՀ իշխանությունների անունից հանդես եկած անձի ցանկությունն ամեն գնով կատարելու նպատակով, հանդիսանալով համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքների օտարման աճուրդի կազմակերպիչ, առանց հրապարակային սակարկությունների վերաբերյալ օրենսդրական պահանջները պահպանելու և փաստացի աճուրդ կազմակերպելու, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի միջոցով կազմել և 2014թ. օգոստոսի 5-ին աճուրդի մասնակիցներ հանդիսացող ընկերության ներկայացուցչին և աճուրդը կայացված համարելու համար աճուրդին որպես երկրորդ անձ ձևականորեն մասնակող անձի ստորագրմանն է ներկայացրել աճուրդին մասնակցելու վերաբերյալ կեղծ հայտեր, հողամասն աճուրդով վաճառելու մասին արձանագրություններ: Արդյունքում «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ՝ առանց փաստացի աճուրդ կազմակերպելու, դրա արդյունքների վերաբերյալ կազմվել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնք հանձնելու միջոցով ՓԲԸ-ին օտարվել է շուրջ 32 հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր։
Քննչական, օպերատիվ-հետախուզական բազմածավալ գործողությունների, դրանց նկատմամբ պատշաճ դատախազական հսկողության արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել Կարճևան համայնքի նախկին ղեկավարին և քարտուղարին՝ 2 դրվագ ՀՀ քրեական րենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրեսնգրքի 38-314-րդ հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել նաև աճուրդի մասնակից ընկերության ներկայացուցչին և աճուրդին որպես երկրորդ անձ ձևականորեն մասնակցող անձին:
Ելնելով այն հանգամանքից, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է վերոգրյալ հողատարածքներն ապօրինի օտարվելու հանգամանքը՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ սահմանված կարգով հիշյալ աճուրդների արդյունքներն առոչինչ ճանաչելու գործընթաց սկսելու համար:
17:54 16.06.2025
Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
17:48 16.06.2025
Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՀունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
17:43 16.06.2025
Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշին։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։ Շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվել միանգամից 8 ֆուտբոլիստից։ Թիմը ցանկանում է մոտ 60 միլիոն եվրո աշխատել ակումբի հարձակվող Դուշան Վլահովիչի ու կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տրանսֆերների վաճառքից։ «Յուվենտուսից» հավանական հեռացողների թվում են նաև Լոյդ […] ...
17:37 16.06.2025
Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրաԲարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Հիմնական վտանգները. 🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է […] ...
17:30 16.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել էՀունիսի 13-ին՝ ժամը 16:43-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ժամը 14․00-ի սահմաններում 13-ամյա տղան դուրս է եկել Վանաձորի ավտոկայանից, և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի։ Տարոնի և Բազումի բաժինների համայնքային ոստիկանների, Լոռու մարզի գումարտակի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ժամը 17:20-ին, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի վերջնամասում 13-ամյա պատանին հայտնաբերվել ու ներկայացվել է Տարոնի […] ...