20:00 03.06.2019
Մարմաշենի վանական համալիրը, որը Ախուրյան գետի ձախ ափին է, Պահլավունիների իշխանական տոհմի կառուցած հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոն է եղել։ Շիրակի դաշտավայրի ճարտարապետական այն կառույցներից մեկն է, որն ամեն տարի հազարավոր ուխտավորների ու զբոսաշրջիկների է ընդունում:
Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակին նշվում է որպես երկրորդ Ծաղկազարդի օր: Տասը տարի է, ինչ եկեղեցական այս տոնը Շիրակի թեմը կարգել է Մարմաշենի վանքի ուխտի օր: Այդ օրը հանրապետության մարզերից ուխտագնացություն է կատարվում վանական համալիր:
Ուխտավորների խմբում էին տարեցներ, երիտասարդներ ու դպրոցականներ, որոնք եկել էին այլ մարզերից ու խումբ-խումբ միացել շիրակցի ուխտավորներին, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Իր քարոզում Տեր Փառեն քահանան, խոսքն ուղղելով ուխտավորներին, բացատրել է ուխտ անելու բուն իմաստը:
Հաղորդությունից բացի, ուխտի պատարագի անբաժան կարգն է առողջության օրհնությունը:
Դեպի Մարմաշենի վանք այցելություններ միշտ կան, կիրակնօրյա և տոն ու տաղավար օրերին եկեղեցում պատարագներ լինում են: Վանական համալիրի պահպանությունը, սակայն, մնում է մտահոգության հարց: Գերխոնավացումը շարունակում է վնասել եկեղեցիների հիմքերը:
Պետական միջոցների հաշվին ուսումնասիրությունների ու վերանորոգումների սպասումները եկեղեցու հոգևոր հովվի համար ևս սպառված չեն:
Վանքը փրկելու համար նաև պատրաստվում են դրամահավաք կազմակերպել։
10:20 04.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 4-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:09 04.08.2025
Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:00 04.08.2025
Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասինՉինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...
09:53 04.08.2025
Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆը Ռուսաստան կայցելի օգոստոսի 6-7-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Ռուսաստան կժամանի օգոստոսի 6-7-ը։ Սպիտակ տան ղեկավարը, օգոստոսի 3-ին, Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր քաղաքից Վաշինգտոն թռչելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուիթկոֆը «կենտրոնացած է սահմանի վրա»։ «Ես նկատի ունեմ Գազայում ժողովրդին սնունդ հասցնելը։ Կարծում եմ՝ նա կարող է Ռուսաստան մեկնել հաջորդ […] ...
09:47 04.08.2025
ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներինՎերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքում միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։: «Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին: Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք […] ...
09:40 04.08.2025
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al MayadeenՄիջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...