Ես ազատ մարդ եմ, Քոչարյանի վերաբերյալ իմ կարծիքն եմ ասել ու շատ ճիշտ եմ արել. Վարդան Ղուկասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ես ազատ մարդ եմ, Քոչարյանի վերաբերյալ իմ կարծիքն եմ ասել ու շատ ճիշտ եմ արել. Վարդան Ղուկասյան

15:32 03.06.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն օրեր առաջ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին։ Ինչպես հայտնի է ԲՀԿ-ն ձեռնպահ է մնում Քոչարյանի վերաբերյալ արտահայտվելուց։

ԱԺ միջանցքում այսօր լրագրողները հարց են ուղղել ԲՀԿ խմբակցության ղեկավարին: Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել են, թե ինչպես է նա վերաբերվում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանի հայտարարությանը, որում նա Ռոբերտ Քոչարյանի ազատությունն էր պահանջել:

Ծառուկյանի այս հայտարարությունից հետո «Առաջին լրատվական»-ը զրուցել է Վարդան Ղուկասյանի հետ, ով այսօր ԱԺ չէր գնացել և չէր մասնակցում խմբակցության նիստին։

«ՀՀ նախկին նախագահի վերաբերյալ ես իմ խոսքը ո´չ հիմա եմ ասել, ո´չ երեք տարի առաջ եմ ասել։ Ես մշտական դա եմ ասում։ 1999 թվականից ես Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ասել եմ իմ կարծիքը։ Իսկ եթե հետաքրքիր է, թե ինչու եմ նրա նկատմամբ դրական կարծիք հայտնում, ապա կարող եմ ասել, որ 1915 թվականին, երբ որ Օսմանյան Թուրքիայի բնակիչներին հարցնում էին, թե ով է ձեր առաջին թշնամին՝ ասում էին՝ Զորավար Անդրանիկը, իսկ հիմա, երբ որ ադրբեջանցիներին հարցնես, թե ձեր առաջին ոխերիմ թշնամին ով է, ապա կասեն՝ Ռոբերտ Քոչարյանը։ Այն տեմպով, որ կառուցվեց աղետի գոտին, ոչ մի նախագահի օրոք չի կառուցվել։ Ես այդ ժամանակ եղել եմ երկրորդ քաղաքի քաղաքապետը։ ՀՀ-ի համար ստրատեգիական նշանակություն ունեցող բոլոր կառույցները կառուցվել են Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ ՀՀ տնտեսությունը զարգացել է Քոչարյանի օրոք և ժողովուրդը շատ լավ է ապրել»,- ասել է Վարդան Ղուկասյանը:։

Նրա խոսքերով` տարբեր կարծիքներ կարող են լինել, ինքն իր կարծիքն է ասում:

«Ես իմ կարծիքն եմ ասում ու դա չի նշանակում, որ ես քծնում եմ։ Ես ոչ մեկին չեմ քծնել, իսկ հիմա առավել ևս Քոչարյանն այնպիսի տեղում չէ, որ ես քծնեմ իրեն։ Ես նախկին նախագահների օրոք աշխատել եմ, գիտեմ բոլորին և հիմա իմ կարծիքն եմ պարզապես հայտնել։ Ես այդ կարծիքին միշտ եմ եղել։ Մեկի հետ, որի հետ աղ ու հաց ես կերել, չի կարելի երկու րոպե հետո դավաճանել՝ պատճառաբանությամբ, որ նա ձիու վրա չէ։ Ես այդպիսի մարդ չեմ։ Ես իմ կարծիքը ասել եմ, միշտ այդ կարծիքին եմ եղել ու պիտի ասեմ միշտ այդ կարծիքը»,- մասնավորապես ասել է պատգամավորը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

BACK_TO_TOP