19:26 03.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը եռօրյա պետական այցով գտնվում են Մեծ Բրիտանիայում: Սա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին պետական այցն է Մեծ Բրիտանիա, չնայած նախագահ ընտրվելուց հետո Թրամփն արդեն պաշտոնական այցով եղել էր Լոնդոնում:
Այսօր ԱՄՆ-ի նախագահին և առաջին տիկնոջը հանդիսավոր ընդունելության են արժանացրել Մեծ Բրիտանիայի թագուհին և արքայական ընտանիքի անդամները: Հյուրերի պատվին 41 հրանոթով 2 համազարկ է տրվել: Այնուհետև հնչել են երկու պետությունների օրհներգերը, որից հետո Թրամփն ուսումնասիրել է պատվո պահակախմբի զինվորներին:
Ի դեպ, անցյալ տարի Վինձորի ամրոցում Թրամփը, պահակախմբի զինվորներին ուսումնասիրելով, առաջ էր անցել թագուհուց, ինչը քննադատությունների մեծ տեղիք էր տվել: Այս տարի Թրամփին հնարավորություն է ընձեռվել բոլոր զինվորներին առանձին մոտենալու:
Ողջույնի հանդիսավոր արարողությունից հետո արքայական ընտանիքի անդամներն իրենց հյուրերի համար հատուկ ճաշ են մատուցել:
Լոնդոն այցի երկրորդ օրը նույնպես Թրամփին տարբեր հանդիպումներ են սպասվում, գուցե, ոչ այսչափ հանդիսավոր: Հունիսի 4-ին ԱՄՆ նախագահը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ պաշտոնական նախաճաշի կմասնակցի, որից հետո կողմերը բանակցությունները կշարունակեն վարչապետի նստավայրում: Բանակցություններին կհաջորդի Դոնալդ Թրամփի և Թերեզա Մեյի համատեղ մամուլի ասուլիսը:
Հունիսի 5-ին Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի թագուհին և արքայազն Չարլզը կմասնակցեն Երկրորդ ճակատի բացման 75-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառումից հետո ԱՄՆ նախագահը կմեկնի Իռլանդիա, որտեղ կհանդիպի այդ երկրի վարչապետ Լեո Վարադկարի հետ: Այս հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը կմեկնի Հյուսիսային Իռլանդիայում գտնվող իր հյուրանոց և գոլֆի հանգստավայր:
Դոնալդ Թրամփի այցի շուրջ արդեն բավականին մեծ աղմուկ է ստեղծվել: Պատճառն այն մեկնաբանություններն են, որոնք Թրամփը կատարել է իրեն հյուրընկալող երկրի հասցեին: Լոնդոն վայրէջք կատարելուց րոպեներ առաջ ԱՄՆ նախագահը Թվիթերյան գրառմամբ քննադատել է Լոնդոնի քաղաքապետին՝ նրան անվանելով անհոգի ձախողակ:
«Սադիք Խանը, ով, անկասկած, շատ վատ գործ է արել Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում, հիմարաբար «նողկալի» է արտահայտվել Միացյալ Նահանգների՝ Միացյալ Թագավորության ամենակարևոր դաշնակցի նախագահի հասցեին: Նա անհոգի ձախողակ է, ով պետք է կենտրոնանա Լոնդոնում հանցագործությունների վրա, ոչ թե իմ», – գրել է Թրամփը:
.@SadiqKhan, who by all accounts has done a terrible job as Mayor of London, has been foolishly “nasty” to the visiting President of the United States, by far the most important ally of the United Kingdom. He is a stone cold loser who should focus on crime in London, not me……
— Donald J. Trump (@realDonaldTrump) June 3, 2019
Թրամփի գրառումից շատ չանցած՝ Լոնդոնի քաղաքապետի խոսնակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ սա շատ ավելի լուրջ է, քան մանկական վիրավորանքները, և ԱՄՆ-ի նախագահը չպետք է այդքան իջներ:
Դոնալդ Թրամփի վրդովմունքի պատճառը, հավանաբար, եղել է այն, որ իր այցի նախօրեին Սադիք Խանը բրիտանական The Observer պարբերականում հոդված էր հրապարակել՝ Թրամփին անվանելով «համաշխարհային սպառնալիք»: Սադիք խանը քննադատել էր նաև այն, որ Թրամփը փորձում է միջամտել Մեծ Բրիտանիայի ներքին գործերին:
Թրամփն, իսկապես, Լոնդոն մեկնելուց առաջ մի քանի խորհուրդ էր տվել իրեն հյուրընկալող երկրին: Նա Բրիտանիայի իշխանություններին կոչ էր արել ԵՄ-ն լքել առանց համաձայնագրի: The Sun պարբերականին տված հարցազրույցում էլ Թրամփը հայտնել էր, որ պահպանողական կուսակցության ղեկավարի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում տեսնում է այդ երկրի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնին:
«Կարծում եմ՝ Բորիսը շատ լավ գործ կաներ: Նա հրաշալի կլիներ այդ պաշտոնում»,- հայտարարել է Թրամփը:
Հունիսի 7-ից Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը թափուր կմնա, քանի որ գործող վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է պաշտոնից հեռանալու մասին:
Թրամփի այցից առաջ սկանդալ է ստեղծվել նաև Մեգան Մարքլի անվան շուրջ:
Երբ Թրամփին պատմել են, որ Մեգան Մարքլն իր հասցեին քննադատական մեկնաբանություններ է արել, նա զարմացել է՝ ասելով, թե «չգիտեր, որ Մեգան Մարքլն այդքան չար է իր նկատմամբ»: Հետագայում Թրամփը լրատվամիջոցների տարածած այդ տեղեկություններն անվանել է «կեղծ լուրեր»: Ամեն դեպքում, Սասեքսի դքսուհին շաբաթներ առաջ է երեխա լույս աշխարհ բերել և այդ հարգելի պատճառաբանությամբ չի հանդիպի ԱՄՆ նախագահին:
Ի դեպ, ԱՄՆ նախագահի անվտանգությունն ապահովելու համար ծախսվել է ավելի քան 18 մլն ֆունտ սթեռլինգ:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...