14:44 04.06.2019
Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ավիապարկը համալրվել է մինչև Սու-25ՍՄ3 մակարդակի արդիականացված 4 միավոր գրոհիչներով։ Մինչև տարեվերջ ռազմական շրջանի սպառազինության մեջ կմտնի ևս 2 միավոր արդիականացված Սու-25ՍՄ3 գրոհիչ։
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքի կայքը։ Կայքը նշում է, որ Սու-25ՍՄ3-ները արդիականացվել են սիրիական պատերազմի փորձից ելնելով և հենց Սիրիայում են առաջին անգամ մասնակցել պատերազմական գործողություններին։
Սու-25-երի արդիականացումը նախ վերաբերում է գրոհիչի պաշտպանական համակարգի բարելավմանը։ Նոր գրոհիչների ճակատային և կողային հատվածները պաշտպանված են 24 մմ հաստության զրահով, ապակիների հաստությունը 55 մմ է։ Արդիականացված գրոհիչները համալրված են «Վիտեբսկ-25» պաշտպանական համալիրով։ Գրոհիչը նաև համալրվել է «Սոլտ-25» նշանառման-նավիգացիոն համալիրով։
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը մտադիր է սպառազինությունում առկա բոլոր Սու-25-երը արդիականացնել մինչև ՍՄ3 մակարդակի, ինչի համար պլանավորվում է ծախսել 43,3 մլն դոլար, իսկ արդիականացումը ավարտել մինչև 2021 թվականը։
Բացի այս, ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանը ստացել էր ևս մեկ արդիականացված Սու-25ՍՄ3 գրոհիչ, իսկ ՀՌՇ հրամանատարը հայտարարել էր, որ ռազմական շրջանը ավելի քան 220 միավոր նոր տեխնիկա է ստացել 2019 թվականի առաջին կեսին։
ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ է մտնում նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, որի ավիապարկում առկա 18 միավոր ՄիԳ-29 կործանիչները հնարավոր է փոխարինվեն Սու-30ՍՄ կործանիչներով։
ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստի որոշմամբ՝ ռազմական շրջանը մինչև տարեվերջ ստանալու է 1200 միավոր նոր կամ արդիականացված զինտեխնիկա։ Հարավային ռազմական շրջանի նախորդ տեխնիկական համալրումների մասին կարող եք կարդալ այս հոդվածներում (1, 2, 3):
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...