21:57 04.06.2019
Այսօր Միացյալ Նահնագների նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ Սենթ Ջեյմսի պալատում մասնակցել է աշխատանքային նախաճաշի: Դրա ընթացքում կողմերը քննարկել են հնարավոր առևտրային պայմանագիր կնքելու հարցը: Հանդիպմանը Թրամփը Թերեզա Մեյին հորդորել է վերանայել իր որոշումը՝ վարչապետի պաշտոնը լքելու հետ կապված:
«Մեծ պատիվ էր Ձեզ հետ աշխատելը: Ես չգիտեմ՝ ինչպիսին է Ձեր պաշտոնավարման ժամանակացույցը, բայց մի հեռացեք, եկեք կատարենք այս գործարքը»,- հայտարարել է Թրամփը:
Դրանից հետո կողմերը բանակցությունները շարունակելու նպատակով ևս մեկ անգամ հանդիպել են Մեյի նստավայրում: Այդտեղ կողմերը քննարկել են մի շարք կարևոր հարցեր, ինչպիսիք են առևտրային, պաշտպանության և կլիմայի փոփոխությունների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, պետքարտուղար Մայք Պոմպեոն և Թրամփի դուստր Իվանկան, որը նաև նրա խորհրդականն է:
Երկկողմ բանակցություններից հետո երկու երկրների ղեկավարները արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում, որտեղ Մեյը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ թանկ և հատուկ հարաբերությունները՝ միևնույն ժամանակ նշելով, որ Թրամփի հետ կլիմայի փոփոխությունների և Իրանի հարցերի հետ կապված կան տարաձայնություններ:
Իր հերթին, Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի հետ «ֆենոմենալ» առևտրային պայմանագիր կնքելու և առևտրի ծավալները մի քանի անգամ մեծացնելու մեծ պոտենցիալ կա:
Ի դեպ, նախագահ Թրամփի այցը դուր չի եկել շատ բրիտանացիների: Երկրի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են իրականացվում ընդդեմ նրա այցի: Հազարավոր մարդիկ Լոնդոնի մի շարք կենտրոնական թաղամասերում արդեն տեղադրել են պաստառներ՝ «Դիմադրել Թրամփին», «Մերժել ռասիզմը», «Մերժել դաժանությունը», «Մերժել ատելությունը» կարգախոսներով: Ակցիայի մասնակիցներին զայրացրել է այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահին Բուքինգեմյան պալատում ընդունել են պետական պատիվներով և հանդիսավոր ճաշով: Բացի այդ, ակցիայի մասնակիցները Թրամփին մեղադրում են Միացյալ Թագավորության ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան կարող է առանց համաձայնության դուրս գալ ԵՄ-ի կազմից:
Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, այս տարի նույնպես օդ են բարձրացրել Թրամփի՝ մանկական տեսքով հսկայական փուչիկը:
Հավելենք, որ բողոքի ակցիաները այդքան էլ խաղաղ չեն անցել: Բախումներ են տեղի ունեցել Թրամփի աջակիցների և հակաթրամփականների միջև:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...