13:12 05.06.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննության ժամանակ հարցաքննվել են վկաները: Առաջին վկան՝ Ռուզան Մարգարյանը, շտապօգնության բժիշկ է, ՊՊԾ գնդի գրավման օրը հերթապահ է եղել:
«Կանչ ստանալուց հետո մտանք սենյակ, կանչել էին բուժօգնություն ցույց տալու, սակայն տեսել ենք արյան հետքեր, դիակ, որը հաղթանդամ տղամարդ էր: Տեղավորեցինք պատգարակի վրա ու դրեցինք մեքենայի մեջ: Տարանք դիահերձարան»,- պատմել է բժշկուհին:
Վկան չէր հիշում դեպքի կոնկրետ օրը և ժամը, թե քանիսին են մտել ՊՊԾ գունդ: Արտառոց ոչինչ չէր հիշում, չէր հիշում իր` այնտեղ եղած ժամանակ ինչ խոսակցություններ են եղել, այնտեղ չի տեսել Երևանի ներկայիս ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, կրակոցներ չեն հնչել այդ ժամանակ:
Երբ իրենց ասել են, որ պետք է դիակ տեղափոխեն, բժիշկներն ասել են, որ իրենք դիակ տեղափոխող բրիգադ չեն: Այդուհանդերձ, տեղափոխել են: Դեպքի օրվա մանրամասներին, ճշտող հարցերի մեծ մասին վկան տալիս էր նույն պատասխանը` չեմ հիշում, գրել եմ իմ ցուցմունքում:
Բժիշկն արձանագրել է, որ մահը վրա է հասել մինչև շտապօգնության գալը: Դիակի մասին տեղեկություններ հաղորդել է հեռախոսով, ասել է` 40-50 տարեկան խոշոր տղամարդ էր: Դատարանը նկատել է, որ վկայի նախաքննական ցուցմունքներում կան հակասություններ. հրապարակվեցին նախաքննական ցուցմունքները, որոնցում վկան պատմել է, որ իրենց ուղեկցել են մի սենյակ, որն ամբողջովին արյան մեջ էր կորած, գետնին դի կար՝ ոտքերը դեպի դուռն ուղղված, արյունով ծածկված, զինվորական հագուստով:
Վկայի խոսքերով` ինքն ինչ-որ մեկից լսել էր՝ եթե ոստիկանը չկրակեր առաջինը, նրան ոչ ոք չէր սպանի:
Հիշեցնենք՝ ըստ քրեական գործի նյութերի` ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված առաջին ոստիկանը գնդապետ Արթուր Վանոյանն էր, որը դեպքի օրն առավոտյան ավարտելու էր իր հերթապահությունը:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...