19:30 05.06.2019
Գյումրիի պատմական միջուկում փողոցաշինական աշխատանքներն ավարտական փուլում են: Շիրազ, Ջիվանի, Վարպետաց և դրանց հարակից մյուս փողոցներում հիմնանորոգման վերջնաժամկետը՝ հունիսի 30-ը, հավանաբար չի խախտվի, ինչպես փողոցաշինական մեծ ծրագրում է:
«Կումայրի» արգելոցի տարածքի փողոցների շինարարությունն անցած տարվանից ընդհատումներով էր կատարվում, պատճառը ստորգետնյա կոմունիկացիոն ցանցերի տեղաբաշխման մասին հստակ սխեմաների բացակայությունն է:
Շիրազի փողոցը երեկվանից ասֆալտապատում են, ասֆալտի ներքին շերտը 6 սմ հաստության է. այդպես է տրված նախագծով: Այն երկշերտ է լինելու՝ երկրորդի համար էլ 4 սմ հաստության ասֆալտ է նախատեսված:
Նոր տեխնիկան թույլ է տալիս ասֆալտապատումը հնարավորինս արդյունավետ կատարել` ավտոմատ կերպով կարգավորելով բոլոր պարամետրերը: Ասֆալտի հաստությունից ու թեքությունից բացի, նաև ջերմաստիճանն է կարգավորվում։ Հատուկ արդուկների միջոցով ասֆալտը կարող է տաքանալ մինչև 120 աստիճան` փռելու համար պահանջվող ջերմությունն ապահովել: Բայց բանվորների գործն է դժվարացել դիտահորերի պատճառով, դրանք ասֆալտի ներքին շերտից բարձր են: Ձեռքով են շինարարներն ասֆալտն հարթեցնում:
Շինարարը պատասխանատվություն է կրում որակի համար, բայց ոչ ստորգետնյա կոմունիկացիոն ցանցերի անցկացման: Թե դրանց վիճակը փողոցաշինության ընթացքում ինչքանով հաջողվեց կարգի բերել, արդեն հետագա շահագործումից կերևա: Նախագծողին կոմունիկացիոն ցանցերի սխեմաները չեն տրվել, շինարարն էլ սպասարկող օպերատորների սխալների ուղղմանը չի սպասել:
«Մերձմոսկովյան» ԲԲԸ աշխղեկ Խաչիկ Ղարիբյանի խոսքերով` իրենք ինչքան կարողացել են, տեղային լուծումներ են տվել` ըստ ունեցած հնարավորությունների։
Պայմանավորվածություն է եղել նախագծողների, ծրագրի ղեկավարների հետ, որ այդ փոփոխությունների վերաբերյալ իրենց համաձայնությունը տան։ Ըստ «Տրանսնախագիծ» ինստիտուտի նախագծող Սպարտակ Քեչյանի` իրենց որոշ օպերատորներ ստորգետնյա կոմունիկացիաների սխեմաները չեն տվել, ամեն ինչ զրոյից են սկսել։
Առանց սխեմաներ ունենալու, աշխատանքները միայն ջրագծերին չեն վերաբերել, նույն վիճակն է եղել էլցանցի և կապի դեպքում: Եվս մեկ լուծում, որն արդեն ժամանակավոր է տրվել. խոսքը քաղաքի պատմական միջուկի փողոցներում բացված քյարիզների՝ ստորգետնյա ջրատարների մասին է: Հին Գյումրիում կառուցված քյարիզների տեղաբաշխման քարտեզ էլ չկա: Փողոցաշինական աշխատանքների ժամանակ հայտնաբերված 2 քյարիզները փակվել են՝ առանց դրանց վիճակի ու տեղակայման ուսումնասիրության:
Ըստ շինարարության աշխղեկի` այլ տարբերակ չկար, բնակիչներից մեկն ասել է, որ այդ գետնուղին մինչև կայարան է հասնում։ Այդ հարցն այլ կերպ լուծել հնարավոր չի եղել, փլված տեղից շինարարները լիցք են արել ու քյարիզը փակել։ Ըստ նախագծողի, թեև նման լուծում է գտնվել, բայց հիմա դժվարանում են ասել, թե դա օպտիմալ տարբերա՞կ էր, թե՞ ոչ։ Ժամանակավոր է եղել լուծումը նաև վթարային տների դեպքում:
Դրանց առջև` մայթերին, շինարարները բետոնե սալեր են տեղադրել, որ անցորդներին պաշտպանեն կիսաքանդ շինությունների քարաթափումներից: Շիրազին հարակից փողոցները հիմնականում սալիկապատվել են, օգտագործվել են ոչ միայն նոր, նաև հին փողոցների սալիկները:
Ի դեպ, հայտնի այդ սալաքարերը՝ բրյուշատկաները, 40-ականներին Գյումրիի որոշ փողոցներում շարել են գերմանացի ռազմագերիները: Վերակառուցումից հետո 8 մետր լայնություն ունեցող փողոցը նեղացել, դարձել է 5 մետր 80 սմ, փոխարենը լայնացել են մայթերը:
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...