14:28 06.06.2019
Շիրակի մարզի Հացիկ գյուղում հունիսի 5-ին բացվել է առաջին թեմատիկ այգին։ Այն «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Ակտիվ երիտասարդները փոփոխության համար 2018-2019» ծրագրի «Թեմատիկ այգի» ենթածրագրի երիտասարդների նախաձեռնությունն է եղել, որի անմիջական մասնակիցները գյուղի աշակերտներն են եղել։
SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ծրագրի ղեկավարը նշել է, որ թեմատիկ այգին ունի բնապահպանական ուղղվածություն` նստարանները, ծաղկամաններն ու ճոճանակներն ամբողջությամբ սարքված են թափոններից։
«Նախ` հանդիպումներ ու սեմինարներ ենք ունեցել Հացիկի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ, որտեղ ներկայացրել ենք պլաստիկի վնասակար ազդեցությունը մարդու ու շրջակա աշխարհի վրա, որպեսզի հասկանան` ինչի համար են շաբաթօրյակները, ոչ թե մաքրեն, հետո նույն տարածքն իրենք աղտոտեն, ապա աշակերտների ու երիտասարդ կամավորների հետ շաբաթօրյակներ ենք կազմակերպել մարզի մի շարք տարածքներում, որոնցից հատկանշական է Ծակքար պատմամշակութային տարածքի բարեկարգումը:
Տարածքներից հավաքված աղբը՝ պլաստիկ շշերը, ոչ թե թափել ենք, այլ կամավորների հետ վերամշակել ու դպրոցի հարևանության գտնվող տարածքում այգի ենք հիմնել: Աշխարհի շատ երկրներում աղբն օգտագործում են արվեստում, տնտեսության մեջ, իսկ մենք շարունակում ենք այն թաղել կամ այրել: Ուզում ենք ցույց տալ, որ պետք չէ միայն սպասել մեծ վերամշակման գործարանների, այլ ինքներս փոքր, բայց քայլեր ձեռնարկենք»,– ասել է ծրագրի ղեկավար Մարիամ Գևորգյանը:
Այգու մուտքն ու տարածքը զարդարող հայկական տարազներով տիկնիկներն էլ հացիկցի տիկին Կիմայի ձեռքի աշխատանքներ են։
«Աշխատանքների ընթացքում տեղեկացանք, որ գյուղում կա կին, որը տարբեր իրերից տիկնիկներ է ստեղծում, երեխաները խոստացել են, որ գյուղում պլաստիկե շշերը կհավաքեն ու կտան այդ տիկնոջը, որպեսզի նա այգու համար տիկնիկներ պատրաստի։ Ու, ինչպես տեսնում եք, տիկնիկներն իրենց տեղերում են»,– ասել է ծրագրի թիմի անդամներից Նունե Ղազարյանը:
Գյուղի երիտասարդներն էլ խոստանում են հետևողական լինել այգու մաքրության պահպանմանն ու հաճախ կազմակերպել բնապահպանական թեմատիկ քննարկումներ։
Այգու բացմանը աշակերտները ծրագրի անդամների հետ նոր ծառեր տնկեցին։
«Այգին առանց ծառերի անհնար է պատկերացնել։ Կանաչ տարածքների ավելացումը նախ` օդի մաքրությանն է նպաստում։ Բայց չպետք է միայն տնկենք, պետք է նաև հետևենք աճին ու մաքուր պահենք տարածքը»,- ասել է ծրագրի անդամ Դիաննա Սմբատյանը:
10:32 04.08.2025
Արևը 24 ժամվա ընթացքում գրանցել է երկրորդ M դասի բռնկումըԵրկուշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) նոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Ժամը 07:57-ին Արեգակի վրա 4168 ակտիվ շրջանում տեղի է ունեցել երկրորդ՝ M դասի բռնկումը (ուժեղ, նախնական գնահատականը՝ M2.1),- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը ՏԱՍՍ-ին տեղեկացրել էր կիրակի օրը նույն կետերի խմբում […] ...
10:20 04.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 4-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:09 04.08.2025
Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:00 04.08.2025
Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասինՉինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...
09:53 04.08.2025
Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆը Ռուսաստան կայցելի օգոստոսի 6-7-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Ռուսաստան կժամանի օգոստոսի 6-7-ը։ Սպիտակ տան ղեկավարը, օգոստոսի 3-ին, Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր քաղաքից Վաշինգտոն թռչելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուիթկոֆը «կենտրոնացած է սահմանի վրա»։ «Ես նկատի ունեմ Գազայում ժողովրդին սնունդ հասցնելը։ Կարծում եմ՝ նա կարող է Ռուսաստան մեկնել հաջորդ […] ...
09:47 04.08.2025
ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներինՎերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքում միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։: «Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին: Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք […] ...