17:52 06.06.2019
«Այլընտրանք» հասարակական կազմակերպությունն այսօր՝ հունիսի 6-ին, ակցիա է անցկացրել Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց՝ հաջակցություն Արցախին և Արցախի ժողովրդին:
Կազմակերպության հիմնադիրները նշում են, որ Հայաստանում այսօր որոշ մարդիկ բաժանարար քաղաքականություն են իրականացնում՝ փորձելով սեպ խրել Հայաստանի ու Արցախի միջև՝ տարանջատելով հայաստանցուն ու արցախցուն, իսկ իրենք կոչ են անում զերծ մնալ նման քաղաքականությունից:
«Այդ գիտակցումը ուզում ենք հասցնենք նաև Արցախ, որ դուք հյուր չեք Հայաստանում, դուք ցանկալի իրավատեր, պահանջատեր և իրավահավասար մարդ եք Հայաստանի Հանրապետությունում և այն մեսիջները, որ Հայաստանից վերջին ժամանակները հասնում են Ձեզ, դրանք մասնավոր կարծիքներ են, իսկ հայ ժողովուրդը մեկն է և ՀՀ-ն նրանցից յուրաքանչյուրի տունն է»,- ասաց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը:
Հարցին` կա՞ որևէ իրադարձություն, որից հետո որոշել են անել այս ակցիան, Նարեկ Մանթաշյանը նշեց, որ իրադարձությունների շարք կա, սակայն չեն ցանկանում քաղաքականացնել, միևնույն ժամանակ, հարկ են համարում կոչ անել զերծ մնալ նման քայլերից:
«Կան անլվաներ, որ իրենց թույլ են տալիս Արցախի նախագահին սպառնալիքներ հնչեցնեն, ՀՀ նախագահը Արցախի նախագահի հետ սկսել է մամուլի միջոցով շփվել, սրանք ուղերձներ են, որ սթափ քաղաքացու համար մտահոգություն են առաջացնում»,- ասաց Նարեկ Մանթաշյանը:
Կազմակերպության անդամները իրենց զորակցությունը Արցախին նաև նամակի տեսքով հանձնեցին Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչին:
09:25 16.06.2025
Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառովԹեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...
09:00 16.06.2025
Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխաԻրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...
08:30 16.06.2025
Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...