Խաղը բացվեց, պետք է անուններ հնչեն. քաղաքագետը՝ Արցախ-Հայաստան տարաձայնությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

Խաղը բացվեց, պետք է անուններ հնչեն. քաղաքագետը՝ Արցախ-Հայաստան տարաձայնությունների մասին

20:00 06.06.2019

Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարության միջև հրապարակային հակասությունները, դավադրությունների ու դավադիրների փնտրտուքը վերլուծաբաններին մտահոգում են: Քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց.

«Կարծում եմ՝ խաղը բացվեց երեկ, երբ վարչապետը համապատասխան հայտարարություն արեց լրագրողների հետ զրույցում: Ըստ էության՝ պարզվեց, որ դա բավական խորքային բաներ ունի, հակասություններ կան: Եթե զուտ հիմնվում ենք վարչապետի հայտարարության վրա, ինչ էր ասում նա: Ասում էր, որ մի քանի անգամ  հանդիպումներ եղել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, որտեղ ինքը ներկայացրել է Արցախյան հարցի կարգավորման ծրագիրը, որով շարժվում է: Ըստ էության, դատելով վարչապետի ասածի տրամաբանությունից, ստացվում է, որ, այնուամենայնիվ, հետո ինչ-ինչ մակարդակներով արտահոսքեր էին լինում, որտեղ դժգոհություն էր հայտնվում այդ ծրագրի կապակցությամբ: Կարող եմ եզրակացություն անել, որ կոնկրետ կարգավորման պլանի շուրջ երևի թե կան ինչ-որ տարաձայնություններ, որը նաև բերում է որոշակի անվստահության երկու հայկական կազմավորումների, պետությունների միջև»:

Հակոբյանի կարծիքով՝ որոշակի ֆոն են ստեղծում նաև ներքաղաքական տարաձայնությունները՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ և այլն, բայց, այնուամենայնիվ, Փաշինյանի հայտարարությամբ առաջնորդվելու դեպքում պարզ է, որ կարծես թե ինչ-որ ավելի խորքային տարաձայնություններ կան Արցախի հարցի կոնցեպցիայի շուրջ: Քաղաքագետը նկատեց՝ նման իրավիճակ կար նաև 90-ականներին, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ տարաձայնություններ ուներ Արցախի իշխանության հետ, ապա հիշեցրեց՝ այն ժամանակ Արցախում գլխավոր դերակատարը Դաշնակցությունն էր: Այս տեսակետից, ըստ Հակոբյանի, միանգամից եղավ նաև Բակո Սահակյանի՝ բավական կշռադատված, զուսպ արձագանքը, որտեղ, ըստ էության, բացի փաստացի շեշտելուց, որ Արցախում նախկինում էլ էին ստանում ինֆորմացիա կամ փաթեթներ, թե ինչի մասին էին խոսվում բանակցություններում:

«Մենք նաև տեսանք, որ ըստ էության ասվեց՝ այո, իրենց Նիկոլ Փաշինյանից ստացել են վերջին զարգացումների, վերջին բանակցային գործընթացի մասին փաթեթը, բայց իրենք էլ են փոխանցել փաթեթ, երևի թե նախկինի վերաբերյալ: Սա ակնարկ է, որ իրենք նախկինում էլ, ՀՀ նախկին ղեկավարներից էլ են ստացել տեղեկություններ, բայց կա նաև մեսիջ, որ՝ եկեք, եթե անվստահություն կա, հարցեր կան, իրար հետ նստենք, հանգիստ մթնոլորտում խոսենք: Սա կարևոր մեսիջ է, որը երևի թե պետք է արձագանք ունենա նաև պաշտոնական Երևանի կողմից»,- ասաց նա:

Հարցին՝ ովքե՞ր են դավադիրները, որոնց մասին խոսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտե՞ղ փնտրել նրանց՝ Արցախո՞ւմ, վերլուծաբանը արձագանքեց՝ կարծիք հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը հիմա շատ ավելի բաց տեքստով պիտի դրա մասին խոսի, քանի որ արդեն ինչ-որ փակագծեր բացել է, թե ինչ նկատի ունի դավադիրներ ասվածի տակ: Նա հիշեցրեց՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը ՀՀ Ազգային ժողովում հայտարարել էր, որ եթե կան դավադիրներ, ապա կպատժվեն, ու որ ինքն էլ է ուզում հասկանալ՝ ովքեր են դավադիրները, հիմա նույն քայլը Նիկոլ Փաշինյանի մոտ է: Ըստ Հակոբյանի՝ եթե Փաշինյանն ակնարկներ է արել դավադիրների մասին, այդ թվում, որ նրանք ոչ միայն նախորդ իշխանություններն են, այլև Արցախի այսօրվա ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչները, ապա կարծում է, որ պետք է իրավիճակն էլ ավելի չլարվի ու աբսուրդի չհասցվի և չդառնա համահայկական պրոբլեմ:

«Հիմա պետք է իսկապես կամ անուններ հնչեն՝ ո՞ւմ նկատի ունեն, ի՞նչ օպերատիվ ինֆորմացիայի հիման վրա է ասվածը, ի՞նչ է նշանակում «դավադրություն», ովքե՞ր են, դրսի՞ց են, այսպես ասած, ղեկավարվում, թե՞ ներսում խնդիրներ կան: Կամ պետք է ասվի, կամ, ինչպես Բակո Սահակյանն է առաջարկում, նստեն, հարթեցնեն ու շարժվենք առաջ, արժե լուրջ հարցերով զբաղվել»,- պատասխանեց նա:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք մտահոգվելու առի՞թ կա, թե՞ իրավիճակը վերահսկելի է: Հակոբյանը կարծիք հայտնեց, որ մտահոգվելու առիթ կա, թեպետ, ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է, հույս հայտնեց, որ ստրատեգիական առումով գլխավոր խնդիրների՝ անվտանգության խնդիրների շուրջ տարաձայնություններ չկան՝ ճակատը պահելու, անվտանգության, պաշտպանության, բայց պարզ է, որ այս իրավիճակը «բավական անդուր իրավիճակ» է:

«Նորից եմ ասում, իրավիճակը բավական ճնշող է, որովհետև շատ տարբեր խոսակցությունների, ասեկոսեների առիթ է տալիս: Այս հակասությունները լավ հնարավորություն են ստեղծում դրսի շատ ուժերի՝ թե՛ պետությունների, թե՛ կազմակերպությունների, փորձել այս ճեղքի մեջ, որ ինչ-որ չափով ստեղծվել է, տեղավորվել և իրենց շահերը մղել առաջ: Այդ առումով այս իրավիճակն ինձ համար մտահոգիչ է: Սա, թերևս, այն հարցն է, որի շուրջ, ավելի քան երբեք, միասնականություն է պետք ստեղծել, հավասարակշռված, կշռադատված միասնական գիծ ունենալ»,- նշեց Հակոբյանը:

Քաղաքագետը նկատեց՝ կարող են լինել տակտիկական տարաձայնություններ, բայց դրանք պետք է իսկապես զուտ տակտիկական լինեն: Մյուս կողմից էլ, եթե այս իրավիճակին նայում ենք գլոբալ բանակցային գործընթացի տեսակետից՝ սա, ըստ Հակոբյանի, թերևս լրացուցիչ հիմնավորում է, որ, այնուամենայնիվ, եթե հայկական կողմում՝ երկու պետականությունների տեսքով, ընդհանուր նպատակ ունեն, բայց կան տարաձայնություններ՝ լուրջ կամ անլուրջ, քանի որ դժվար է ասել՝ որքանով է այս ամենը լուրջ, պետք է հաշվի առնել, որ այն, ինչ դուր է գալիս Հայաստանին կամ ընդունելի է, միշտ չէ, որ ընդունելի է նույն Արցախի համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP