16:50 07.06.2019
«Փյունիկի» նորեկ Էդգար Մանուչարյանը վերադարձից հետո առաջին հարցազրույցն է տվել ակումբի պաշտոնական կայքին:
– Էդգար, վերադարձար հարազատ ակումբ: Կիսվիր տպավորություններովդ:
– Տպավորություններս շատ դրական են, որովհետև ինձ համար մեծ նշանակություն ունի վերադառնալ «Փյունիկ», որտեղից սկսել եմ ֆուտբոլային կարիերաս: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովին և պարոն Սողոմոնյանին, ովքեր վստահեցին ինձ, հույսեր կապեցին ինձ հետ և հրավիրեցին «Փյունիկ»: Ինձ համար անսովոր է, երբ «Փյունիկին» տեսնում եմ նույնիսկ երկրորդ հորիզոնականում, որովհետև «Փյունիկն» այնպիսի թիմ է, որը պետք է միշտ չեմպիոն լինի: Պետք է այնպես անենք, որպեսզի առաջիկա մրցաշրջանում «Փյունիկը» զբաղեցնի առաջին հորիզոնականը: Դժվար մրցաշրջան է սպասվում, բայց ես վստահ եմ, որ մենք կարող ենք դառնալ չեմպիոն:
– Մարզչի գործոնի մասին կխնդրեի խոսել: Նրա հետ հասցրել ես աշխատել «Ուրալում»:
– Ես շատ լավ գիտեմ Ալեքսանդր Տարխանովին: Ես խաղացել եմ նրա գլխավորությամբ և գիտեմ, թե նա ինչ կարող է տալ թիմին: «Փյունիկ» տեղափոխվելու որոշում միանգամից եմ կայացրել: Վստահ եմ, որ շատ բան կարող եմ տալ թիմին:
– «Փյունիկը» առաջ և հիմա: Ի՞նչ տարբերություններ կնշես:
– Հիմա «Փյունիկում» շատ ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ կան և շեշտը դրվում է նրանց վրա: Նախկինում այլ էր: Թիմում շատ էին փորձառու ֆուտբոլիստները և նրանց հետ խաղալով և մարզվելով ես մեծ աճ գրանցեցի: Հիմա էլ կարող եմ ես իմ փորձը փոխանցել երիտասարդներին:
– Որոշե՞լ ես, որ համարով ես խաղալու:
– Ես երբեք համարին ուշադրություն չեմ դարձնում: Կընտրեմ այն համարը, որը կառաջարկեն:
– «Փյունիկի» հետ կապված լավագույն հիշողություններով կկիսվե՞ս:
– Միայն լավ հիշողություններ ունեմ: Հիշում եմ Բարձրագույն խմբում առաջին խաղս, առաջին գոլս, երբ ընդամենը 15 տարեկան էի, լավագույն ռմբարկու դառնալս, Չեմպիոնների լիգայի խաղերը: Առանց «Փյունիկի» ես այսքան տարի չէի խաղա:
– Ինչպե՞ս կգնահատես մարզավիճակդ:
– Վերջին շրջանում բավականին լավ մարզավիճակ եմ ձեռք բերել, թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես: Հիմա պահպանում եմ մարզավիճակս և վստահ եմ, որ լավ մարզավիճակում կներկայանամ հավաքներին և պաշտոնական խաղերին:
12:14 22.06.2025
Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներԹեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...
11:52 22.06.2025
Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղելԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...
11:40 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. ԳրոսսիԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...
11:28 22.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
11:00 22.06.2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
10:45 22.06.2025
Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...