11:42 08.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» բացման ժամանակ նշեց՝ իր համար մեծ պատիվ է բացել այս գագաթնաժողովը Հայաստանում, մեծ պատիվ է, քանի որ այն նախորդ 20-30 տարիների մեծագույն նվաճումներից է։ Նախագահը նշեց՝ այն մի թինք-թանք է, որը մտածում է մոլորակի ապագայի մասին, ապա ընդգծեց՝ այն մշտապես անցկացվել է մի հրաշալի վայրում՝ Շամոնիում` Մոնբլան լեռան մոտ, և մեծ պատիվ է այն, որ Հայաստանն ընտրվել է իբրև գագաթնաժողովի հաջորդ ուղղություն:
««Մտքերի գագաթնաժողովը» մի գագաթնաժողով է, որի հարկի տակ ամեն տարի հավաքվում է 200-300 մարդ՝ աշխարհի տարբեր հատվածներից։ Աշխարհի լավագույն մտածողները հավաքվում են՝ սկսելու մտածել մոլորակի կարևոր բաների մասին։ Եթե նայեք այս լուսանկարի վրա առկա Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովի» լոգոյին, կտեսնեք Արարատ սարը։ Երբ ես մտածում եմ «Մտքերի գագաթնաժողովի» մասին և նայում Արարատի այս նկարին, այն ինձ մտովի տանում է փիլիսոփայական մի քննարկման. քանի որ մենք «Մտքերի գագաթնաժողովում» ենք, ես կարող եմ ինձ թույլ տալ այդպես անել։ Արարատ սարը Հայաստանի խորհրդանիշն է։ Սակայն այն նաև բիբլիական սարն է, որը, համաձայն լեգենդի, հազարավոր տարիներ առաջ, երբ մարդկությունը սկսեց ավելի նախանձ լինել, չգնալ երկխոսության ու չհարգել մարդկանց գաղափարները, երբ գերակշռող դարձան վիճաբանություններն ու բամբասանքները, երբ մարդիկ սկսեցին կորցնել իրենց հավատն ու Աստծուն, Աստված որոշեց փոխել վիճակը և ստեղծել ջրհեղեղ։ Այնուհետև Աստված մտածեց Նոյի մասին և վստահեց նրան՝ գտնել վստահելի մարդկանց ու կենդանատեսակներ, բարձրացնել նրանց Նոյի տապանն ու նոր սկիզբ սկսել»,- ասաց նա։
Նախագահը նշեց՝ երբ ինքն անձամբ նայում է նոր աշխարհին, տեսնում է ջրհեղեղի նշաններ շատ տեղերում, տեսնում է ջրհեղեղի նշանները մեր վարքագծում, թե ինչպես ենք մենք վարվում, ինչ ենք անում բնությանը՝ կապված կլիմայական փոփոխությունների հետ։ Այս ամենը, ըստ նախագահի, հիշեցնում է, որ կան ջրհեղեղի նշաններ, և որ ինչ-որ բան սխալ ենք անում։ Սարգսյանի խոսքով՝ հստակ է, որ սխալ ենք վերաբերվում բնությանը, իսկ աշխարհաքաղաքականությանը նայելիս մի բան հստակ է՝ աշխարհում հսկայական անորոշություններ կան, անորոշություններ կան՝ կապված Եվրոպայի ապագայի հետ՝ կապված «Բրեքսիթ»-ի հետ, ԱՄՆ-ում՝ առաջիկա ընտրությունների հետ կապված, Մերձավոր Արևելքում և շատ այլ վայրերում։
«Աշխարհն այսօր լի է նոր կամ հնուց վերադարձող գաղափարներով։ Մեծ քանակությամբ պոպուլիզմ, ֆեյք լուրեր, թյուրըմբռնում։ Ի վերջո, ի՞նչ է լինելու աշխարհի հետ։ Մենք կորցնում ենք ավելի ու ավելի շատ վստահություն, կորցնում ենք երկխոսելու կարողությունը։ Այս տեսանկյունից «Մտքերի գագաթնաժողովը» ասես փոքր տապան լինի։ Այսօր սա Նոյի տապանը չէ, հայկական տապան է, որտեղ մարդիկ գալիս են քննարկելու, թե ինչպես ենք փրկելու մոլորակը։ Եվ սա շատ կարևոր է։ Ես շատ ուրախ եմ՝ ունենալ մոլորակի ապագայի մասին այս փոքր տապանն այստեղ՝ Հայաստանում։ Ի՞նչ է այն տալու Հայաստանին։ Կարծում եմ՝ շատ կարևոր է սկսել լսել, թե ինչ է ասում աշխարհը, սկսել «Մտքերի գագաթնաժողով»-ին տալ հիմնական հարցը՝ ի՞նչ է կատարվում այս աշխարհում, ի՞նչ անել և ինչպե՞ս անել։ Սրանք գլոբալ հարցեր են, սակայն դրանք առնչվում են նաև Հայաստանին։ Ո՞ւր ենք մենք շարժվում՝ որպես Հայաստանի Հանրապետություն, որպես ժողովուրդ և ի՞նչ ու ինչպե՞ս պետք է անենք»,- նշեց նախագահը։
Սարգսյանն ասաց՝ կարևոր է մեզ համար՝ իմանալ, թե ուր է շարժվում աշխարհը, որտեղ է աշխարհը լինելու 20-30 տարի անց, շատ կարևոր է՝ ունենալ մեծ ծրագիր ու գծել մեր ուղին, իմանալ ինչ ու ինչպես անել։ Սա, նախագահի կարծիքով, կարևոր է Հայաստանի համար, կարևոր է նաև, քանի որ «Մտքերի գագաթնաժողովի» և մի շարք այլ գագաթնաժողովների շնորհիվ աշխարհն ավելի շատ բան կիմանա մեր մասին, իսկ մենք էլ ավելի շատ բան՝ աշխարհի մասին։
Նախագահը շնորհակալություն հայտնեց այս հնարավորության՝ «Մտքերի գագաթնաժողովը» Հայաստան բերելու համար, գագաթնաժողովի հյուրերին տեղեկացրեց՝ այս տարի ունենալու ենք երկու կամ երեք այլ մեծ իրադարձություն մեր երկրում. Հայաստանը հյուրընկալելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մեծ մասնագետների և այլն։
Սարգսյանը հույս հայտնեց, որ Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովը» մշտական կդառնա, և այն ամեն տարի կկազմակերպվի այստեղ։
17:35 02.08.2025
Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 202517:29 02.08.2025
Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքումՀնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...