18:20 08.06.2019
Այսօր հայտարարված հերթական համապետական շաբաթօրյակին առավոտյան միացել են Շիրակի մարզային ու քաղաքային պետական կառույցների աշխատակազմերը, աշխատանքային կոլեկտիվները: Որպես սանիտարական մաքրման տարածքներ ընտրվել էին ներհամայնքային, միջհամայնքային և հանրապետական նշանակության ճանապարհների հարակից հատվածները, պատմամշակութային և զբոսաշրջային վայրերը:
Առաջին հերթին մաքուր պահել համայնքների մուտքերն ու ճանապարհամերձ հատվածները. նորից նույն ուղղություններով Շիրակի մարզպետարանի աշխատակիցները մաքրել են դեպի քաղաք գլխավոր մուտքերը՝ օդանավակայանի տարածքն ու Գյումրի-Երևան մայրուղու մի հատվածը:
Մարքրության շաբաթօրյակի ուղղությունը այս էլ 3-րդ անգամ Շիրակի մարզպետարանի աշխատակիցների համար նույնն է: Ամեն անգամ Գյումրի-Երևան մայրուղու Ազատանի այս հատվածը աղբը հեռացնելուց հետո մի քանի շաբաթ է մաքուր մնում: Հետո նորից նույն տեսարանն է, նույն վերաբերմունքը կանաչ տարածքների ու մայրուղիների հանդեպ:
Մեքենաներից ճանապարհին են նետում ամեն ինչ: Ըստ մարզպետարանի աշխատակիցների` հիմնականում մեքենաների պատուհաններից նետված աղբն է տարածքը կեղտոտում։ Շիրակի մարզպետի համոզմամբ` հատկապես նոր սերնդի համար այս շաբաթօրյակը 2 կոչ ունի` չկեղտոտել, իսկ այնտեղ, որտեղ կեղտոտված է, մաքուր ու բարեկարգ տեսքի բերել։
Հաճախակի ու 6 շաբաթը մեկ պարբերականությամբ շաբաթօրյակներն էլ, մարզպետարանի աշխատակիցների կարծիքով, շատ բան չեն փոխի, երբ քաղաքը մաքուր պահելու հոգածություն չկա: Օրինակ` այսօրվա շաբաթօրյակին նախատեսում էին, որ մարզի համայնքներից մոտ 8000 մարդ էր մասնակցելու, բայց ակտիվ էին հիմնականում աշխատանքային կոլեկտիվները:
Բնակչությունը քիչ բան է անում իր շրջապատը մաքուր պահելու համար։ Ըստ մարզպետարանի պաշտոնյաների` պետք է չաղտոտելու կուլտուրա ձեռք բերվի․ ավելի հեշտ է չաղտոտելը, քան մաքրելը, քանի որ մաքրելը մեխանիկական միջոց է, իսկ չկեղտոտելը՝ մշակույթ։ Հենց այդ մշակույթն էլ պետք է սերմանել դպրոցականների, երիտասարդների, մեքենանորի պատուհաններից աղբ թափողների մոտ։
Մարզպետարանը մաքրության օրերն անցկացնում է երևացող ու հիմնականում ավտոճանապարհներին հարակից տարածքներում: Իսկ բնակավայրերի կեղտոտ, բայց չերևացող հատվածները այդպես էլ չեն մաքրվում ու վերածվել են աղբավայրի: Այսօրվա շաբաթօրյակի ընթացքում փակվելու էր 14 աղբանոց, որից 7-ը՝ Գյումրիում: Իսկ թե հետագայում չթույլատրվող հատվածներում աղբ թափելը ինչքանով է դառնալու վերահսկելի, առայժմ միայն առաջարկություններ են հնչում:
Շիրակի մարզպետի տեղակալի խոսքով` իրենք փորձելու են կիրառել տուգանքների մեխանիզմները, ինչը, ըստ որոշ պատասխանատուների, մեզ մոտ չգործող տարբերակ է։ Մարզում տասնյակ տարիների խնդիր է նաև գյուղերին հարակից ճանապարհներին կուտակված շինաղբի կույտերը մաքրելը: Սա էլ շաբաթօրյակի աշխատանքներից մեկն էր, բայց այսօր միայն 4 տարածքից են դրանք հեռացվելու:
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:30 02.08.2025
«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...