12:15 09.06.2019
Այստեղի բնակիչ եմ, շրջում եմ ընտրատեղամասերի մեծ տարածքներում` տեսնելու արդյո՞ք օրինականությունը պահպանվում է, արդյո՞ք ոստիկանությունն իր դիրքերում է, արդյո՞ք մեր քաղաքացիներն ու վստահված անձինք իրենց քաղաքացիական պահվածքով մեր դավանած արժեքների մեջ են, թե՞ ոչ: Եթե որևէ ինստիտուտ իր դիրքերում չէ, ապա ես ի պաշտոնե պետք է հակադարձեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Սա փոքրիկ ստուգայց է»,- ասաց Կոտայքի մարզպետը:
SHANTNEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե այս պահի դրությամբ խախտումներ եղե՞լ են, մարզպետը պատասխանեց` եղել է երկու խախտում:
«Երկու ահազանգ ունեցել ենք մեր շտաբում, որ մարդիկ նկարում են քվեաթերթիկը: Դա վերջին գործիքակազմն է մնացել հին բարքերի, հին քաղաքական մշակույթից: Ընտրատեղամասերում չեմ լինում, պարզապես մերձակա շրջակայքում եմ շրջում, որպեսզի ինքս համոզվեմ, որ կուտակումներ չկան, որ ոստիկանությունը հավուր պատշաճի ծառայություն է իրականացնում, նաև քաղաքացին տեսնի, որ պետությունն ամուր է, պետությունն իր մեջքին կանգնած է և չկաշկանդվի իր ընտրության մեջ:
Ճշտող հարցին` որոնք են այդ ընտրատեղամասերը, մարզպետն ասաց, որ թիվը հստակ չի հիշում: Նրա խոսքով` մարդիկ նկարում են իրենց քվեաթերթիկները, որպեսզի իրենց «քաղաքական հայրերին ապացուցեն, որ այդ ծառայությունը մատուցել են»:
«Լրջագույնս հակադարձել ենք այդ երկու ահազանգին: Ինքնանպատակ չէ այդ նկարելը: Աբովյանում հնի ու նորի, հին քաղաքական մշակույթի և նոր կառավարման համակարգի, կլանային կառավարման և քաղաքացիական ինստիտուտների կայացման լուրջ գործընթացներ են ընթանում»,- հավելեց Ռոմանոս Պետրոսյանը` նշելով, որ դա քրեորեն պատժելի արարք է:
Մանրամասները տեսանյութում:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...