20:26 10.06.2019
Գյումրին դարձյալ աշխարհի չեմպիոն ունի: Երկու օր առաջ Ֆիջիում անցկացված Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված 5 ծանրորդներից միակ ոսկե մեդալը նվաճել է գյումրեցի մարզիկ Վարազդատ Լալայանը:
Նա գերծանր քաշային կարգում երկամարտի 419 կգ արդյունքով նվաճեց ոսկե մեդալ: Այսօր չեմպիոնին քաղաքի մուտքի մոտ դիմավորել են չեմպիոնի երկրպագուները, հարազատներն ու ընկերները։
«Բարդ պայքար էր և կարողացա հաղթել, լավ էի պատրաստվել, անցած տարվա համեմատ ավելի ուժեղ ու վստահ էի ուժերիս վրա, դա օգնեց, որ հաղթեմ։ Պոկում վարժությունում պարտվեցի, հրումում հաղթեցի, երկամարտում հաղթեցի, ինձ համար անհատական վարժություններ չկան, ես ուժեղ եմ ու խոստանում եմ ավելի լավ պատրաստվել ու կփորձեմ ավելի բարձր մեդալներ բերել հայ ազգիս համար»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Վարզդատ Լալայանը։
Սա 20-ամյա մարզիկի առաջին մեծ ու կարևոր հաղթանակն էր ծանրամարտում: Գյումրու «Համալիր մարզադպրոց»-ի մարզիկը 2018 թվականին դարձել է աշխարհի երիտասարդների ու Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
«Վարզդատ Լալայանը շատ լավ էր պատրաստված այս աշխարհի չեմպիոնատին։ Նա ապացուցեց, որ հնարավոր է ոսկին բերել։ Մենք այժմ պատրաստվում ենք հոկտեմբերին կայանալիք առաջնությանը, որտեղ ակնկալում ենք, որ Վարազդատը 419-ի փոխարեն 440 կգ կբարձրացնի ու լավագույն արդյունքը կգրանցենք»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է չեմպիոնի անձնական մարզիչ Կարեն Կարապետյանը։
Աշխարհի երիտասարդական առաջնությունում 1 կգ տարբերությամբ Վարազդատ Լալայանը գերազանցել է իրանցի ծանրամարտիկին ու նվաճել ոսկե մեդալ:
Նրա անձնական մարզիչ Կարեն Կարապետյանն ավելի մեծ սպասելիքներ ունի երիտասարդ ծանրամարտիկից: Առջևում ևս մեկ պատասխանատու առաջնության են մասնակցելու։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...