20:36 10.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում անդրադարձել է օրերս կայացած «Մտքերի գագաթնաժողովին»:
Նա նշել է, որ նմանատիպ համաժողովները 1 օրվա մեջ չեն ամփոփվելու, քանի որ դրա համար կա հատուկ խումբ, որը վերլուծելու է բոլոր ելույթները.
«Շատ հետաքրքիր թեմաներ են քննարկվել: Մեզ համար էական է, որ այս հայտնի համաժողովը եկավ Հայաստան, այն, կարելի է ասել, ֆրանսիական բրենդ է: Հետաքրքիր գաղափարներ եղան, օրինակ, Շամոնին և Դիլիջանը քույր քաղաքներ դարձնելը»:
Մեկ այլ կարևոր հանգամանք է, որ այս համաժողովը, առաջին անգամ Ֆրանսիայից դուրս գալով, եկավ հենց Հայաստան:
Արմեն Սարգսյանը նշեց, որ հիմնականում հրավիրվել են նախկին քաղաքական գործիչներ, ոչ թե ներկա, նրանք պատմել են իրենց անցած ճանապարհի մասին:
«Շատ կարևոր է, որ մեզ ճանաչեցին, ասացին, որ Հայաստանը փայլուն երկիր է, որտեղ կարելի է այս մակարդակի և, գուցե, սրանից ավելի լավ համաժողովներ անցկացնել: Մեզ համար կարոևր է նաև, որ մենք ծանոթանանք աշխարհի հետ. «Մենք ենք մեր սարերը» հոյակապ ստեղծագործություն է, որն արտահայտում է բազում գաղափարներ և դրանցից մեկն է, որ մենք ապրում ենք միայն մեզնով, սակայն այսօր այդ փակ մոդելն աշխարհում չի աշխատում, պետք է բաց մոդել լինենք»:
Արմեն Սարգսյանի խոսքերով՝ համաժողովի մասնակիցները Հայաստանը գնահատում են որպես մեծ պոտենցիալ ունեցող երկիր: ՀՀ նախագահը վստահ է, որ մեր պոտենցիալը շատ մեծ է:
Մանրամասները՝ տեսանյութում։
12:39 30.04.2025
ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. ՈւոլցԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...
12:35 30.04.2025
Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացումԵրևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ […] ...
12:24 30.04.2025
Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացըՀայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում: Քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության […] ...
12:20 30.04.2025
Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջԻրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրոեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ՝ երեք եվրոպական երկրների դերը (իրանյան միջուկային ծրագրի հարցում) նվազել է նրանց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք […] ...
12:12 30.04.2025
Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը։ Նշվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ ...