Ռուսաստանը եղել է, կա և կլինի Հայաստանի կողքին. ՌԴ դեսպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ռուսաստանը եղել է, կա և կլինի Հայաստանի կողքին. ՌԴ դեսպան

17:53 11.06.2019

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ասուլիսները վեց ամիսը մեկ անգամ են հրավիրվում: Հենց այդ վեցամսյա ժամանակաշրջանի իրադարձություններն էլ ամփոփեց Կոպիրկինը: Տնտեսական ցուցանիշներից բացի, դեսպանը անդրադարձավ երկու երկրների միջև նույն դինամիկայով աճող քաղաքական փոխգործակցությանը: Ասուլիսի ներածական մասը ավարտվեց  դեսպանի հետևյալ խոսքերով:  

  «Ռուսաստանը եղել է, կա և կլինի Հայաստանի կողքին»,- նշեց Սերգեյ Կոպիրկինը:

Սերգեյ Կոպիրկինին ուղղված հենց առաջին հարցը դեսպանի այս խոսքին այնքան էլ համահունչ չստացվեց: Հարցը անցած տարեվերջին ռուս զինծառայողի կողմից Գյումրիում կատարված դաժան սպանության, ապա վերջերս Ռուսաստանում աղմուկ հանած սպանության և այդ գործում շրջանառվող հայկական անունների մասին էր: Դեսպանը համոզված է, որ և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի իշխանությունները շատ զգայուն են նման հարցերում և ամեն ինչ անում են, որ իրավիճակը չքաղաքականացվի:

«Ոմանք փորձում են այսպիսի ողբերգություններին քաղաքական երանգներ տալ, բայց ես կրկնում եմ՝ մեր երկու երկրների ղեկավարությունների դիրքորոշումը այս հարցերում շատ հստակ է»,- ասաց դեսպանը:

Հաջորդ հարցն արդեն Արցախի թեմայով էր: Սահմանին նորից որոշակի ակտիվացում է նկատվում, արդյո՞ք Ռուսաստանը ունի  գործուն մեխանիզմներ  հնարավոր էսկալացիան  զսպելու համար:

«Ռուսաստանի դերին պետք է  հավասարակշռված մոտեցում ունենալ: Ռուսաստանը, անշուշտ, կարևոր դերակատարում ունի, Ռուսաստանը ակտիվ է, բայց, իհարկե, չի կարող փոխարինել կողմերին: Մեր խնդիրն աջակցելն է: Բոլոր մեխանիզմները, որ մենք ունենք, օգտագործում ենք ամբողջ ծավալով, բայց ասել, որ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, երևի այնքան էլ ճիշտ չէ»,- պարզաբանեց Կոպիրկինը:  

Իսկ ինչպես է ռուսական կողմը վերաբերվում այս օրերին Նախիջևանում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժություններին: Դեսպանը հարցը վերահասցեավորեց դեսպանության ռազմական կցորդին: Արդյո՞ք այս զորավարժությունները հեռահար նպատակներ ու սպառնալիքներ չունեն:

«Ոչ մի սպառնալիք ներկայումս այդ զորավարժությունները չեն ներկայացնում: Դրանք պլանային են: Նպատակների ու խնդիրների մասին հայտարարվել է: Մենք հետևում ենք այդ զորավարժություններին, ավելացնեմ, նաև հետևում է մեր 102-րդ ռազմաբազան»,- նշեց ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշչուկը:   

Հարցերի մի խումբն էլ տնտեսական հարաբերություններին էր առնչվում, ավելի ճիշտ, տնտեսական հարաբերությունների քաղաքականությանը: Օրինակ` հնարավո՞ր է արդյոք գազի գինը չթանկացնել: Կառավարությունում ասում են, թե բանակցությունները շարունակվում են, իսկ բնակչության շրջանում ընկալումներն այնպիսին են, որ ի վերջո գազը թանկանալու է:  Դեսպանը SHANTNEWS.am -ի հարցին պատասխանեց:

«Այստեղ և՛ տարիֆների, և՛ գնի, և՛ ներդրումների հարցերն են քննարկվում: Մեծ ներդրումներ են լինելու: Որքան ինձ հայտնի է, բանակցությունները շուտով կավարտվեն: Քանի դեռ չեն ավարտվել, ավելին ասել դժվար է: 

Դեսպանն անդրադարձավ նաև Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը` կարծիք հայտնելով, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեն կարող փակել համագործակցության բոլոր ճանապարհները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP